18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թզի օգտակար հատկությունները

Հետազոտողները հաստատել են, որ թուզը պարունակում է նյութափոխանակությունը խթանող ակտիվ ֆերմենտներ, հակաբակտերիալ նյութեր, բջջանյութ, 11 վիտամինների համադրություն, 14 հանքանյութեր ու 14 ամինաթթուներ, ինչպես նաև մասնակցում է սպիտակուցի կառուցմանը: Կալցիումի քանակով այն քիչ է զիջում ընկույզին, իսկ երկաթ պարունակում է ավելի շատ, քան խնձորը: Թզի մեջ կա նաև բենզալդեհիդ, որն արգելափակում է քաղցկեղային բջիջների զարգացումը և դանդաղեցնում է ցանցաթաղանթի տարիքային քայքայումը, հայտնում է newsyou.info-ն:

Թուզը նաև օգնում է նիհարելուն: Նրա ազդեցությունն ուժեղացնելու համար հարկավոր է այն օգտագործել երեկոյան ընթրիքին, ինչպես նաև դեսերտը փոխարինել նրանով:

Սակայն, թուզն ունի նաև հակացուցումներ: Այն չի կարելի օգտագործել շաքարախտով հիվանդներին, ճարպակալությամբ տառապողներին, նյութափոխանակության խանգարումներ կամ աղիների հիվանդություններ ունեցողներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ