20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հերյուրեմ գազդ. ՉԻ

Անդրադառնալով գազի թանկացմանը` Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, թե “դեռ հերյուրանք `, էդ ինչ խոսում են այդ մասին”: 

“Ֆորմալ առումով Արմեն Մովսիսյանն, իհարկե, իրավացի է: Օրինակ եթե մարդը վայր է ընկնում շենքի 14-րդ հարկից ու մեկը կողքից գոռում է “վակ, ընկավ”, քանի դեռ վայր ընկնողն օդում է` հերյուրանք է: Հենց դխկա ասֆալտին` հերյուրանքը կդառնա իրականություն: Բայց մյուս կողմից էլ փաստորեն ստացվում է, որ Տիգրան Սարգսյանը որոշել է 30 տոկոսով սուբսիդավորել հերյուրանըք: Դեռ լավ է, որ իր ելույթում չի ասել. “հաշվի առնելով գազի թանկացման շուրջ տարածվող հերյուրանքները, կառավարությունը որոշել է 30 տոկոսով հեյուրել այդ ստահոդ թանկացումը”:

Ի դեպ, տարածված հերյուրանքների արդյունքում գազալցակայաններն արդեն մոտ 10 տկոսով հերյուրել են գազը: Համենայն դեպս վարորդները հերյուրանքներ են տարածում, թե իբր մոտ 10 տկոսով ավելի շատ են վճարում լիցքավորման համար: Մի խոսքով հերյուրում են էներգետիկայի նախարարին”,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ