20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եթե չհավաքվի բուժման 6 միլիոն դրամը, 26-ամյա աղջիկը կհայտնվի կյանքի և մահվան արանքում /վիդեո/

Երևանաբնակ 26-ամյա Գոհար Եսայանը հիմա առավել քան երբևէ ունի մեր աջակցության կարիքը: Աղջիկը  բոլոր երիտասրդների նման ապրում և աշխատում էր անհոգ, երջանիկ, մինչև որ այս տարվա սեպտեմբերին առողջական խնդիրներ ունեցավ, դիմեց բժշկի և պարզվեց, որ նրա մոտ առկա է լիմֆոմա՝ բավականին զարգացած: Անմիջապես նշանակվեց քիմիաթերապիայի ութ կուրս, ամեն մի կուրսն արժե 1 000 000 դրամ /ընդամենը՝ 8 000 000 դրամ, որից 2 000 000 հայթայթվել է/, երկուսն արդեն ստացել է, 3-րդը նշանկվել է հոկտեմբերի 31-ին, սակայն Գոհարի մոտ բարդություններ են առաջացել, օրգանիզմի դիմադրողականությունն ամբողջովին ընկել է, նրա մոտ ի հայտ է եկել հերպես, և բժիշկները չեն կարողանում բուժման կուրսը շարունակել: Աղջիկը բուժումն ստանում է Նաիրի բժշկական կենտրոնում: Բազմանդամ ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում, երկու կուրսի գումարը հարազատներով կարողացել են վճարել, հիմա ըհտանիքը հիվանդության հետ մեկտեղ կանգնած է անելանելի վիճակում՝ նժարին է նրանց դստեր կյանքը:

Սիրելի հայրենակիցներ, եկե՛ք համախմբված օգնենք Գոհարին՝ հաղթահարելու հիվանդությունը: ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Գոհարի մորաքրոջ՝ Օֆելյա Եթերյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝

16043029124701 ՀՀ դրամ,

16043029124702ԱՄՆ դոլար,

16043029124703ԵՎՐՈ,

16043029124704 ՌԴ ռուբլի:

SWIFT:ARMJAM22

Գոհարի հեռախոսահամարներն են՝ +37493 589 394, մորաքրոջ հեռախոսահամարն է՝+37491 473 083:

 

unnamed

unnamed

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ