18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կառավարությունն իր դեմ չի պայքարելու. Ռուստամյան

Ներկայացնում ենք այսօր Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը.

՛՛Սիրելի հայրենակիցներ, Կառավարությունը կրկին ներկայացրեց իր ծրագիրը: Ինչ ակնկալիք կարող է ունենալ մեր քաղաքացին այս ծրագրից ու կառավարությունից: Ցավոք, ոչ մի լուրջ դրական տեղաշարժ իմաստ չունի սպասել: Նախ և առաջ այն պատճառով, որ այս ծրագիրը, ըստ էության, կապ չունի Հայասատանի հետ և բացարձակապես չի համապատասխանում մեր երկրի առջև ծառացած մարտահարավերներին: Իսկ կառավարությունը տիպիկ դրսևորումն է վերարտադրվող իշխանության, նրա իրական պատկերն է: Դրա համար էլ կառավարությունը չի փոխվել, ինչպես չի փոխվում վերարտադրվող իշխանությունը: Եթե մեկը կասկածում է, թող փորձի լուրջ տարբերություններ գտնել վերջին շրջանի կառավարությունների մեջ: Ակնհայտ է, որ վերարտադրման բնույթ ունեցող իշխանության մեջ չի կարող այլ կառավարություն լինել, քան այն, որը պարտավոր է անխափան կերպով ապահովել այդ վերարտադրումը: Հետևաբար կառավարության իրական դերն ու նպատակը հենց սա է, իսկ նրա ծրագիրը լոկ այս իրողության քողածածկույթն է: Հենց այս պատճառով էլ կառավարության ծրագրի ներկայացումը Ազգային ժողովում վեր է ածվում սոսկ ընթացակարգով նախատեսված մի ձևական միջոցառման, ինչպես այս իշխանությունների օրոք տեղի ունեցող ցանկացած գործընթաց՝ սկսած ընտրություններից: Ավելին, ծրագրի այս որակը և սահմանադրությունը շրջանցող մենիշխանության կողմից հաստատված ԱԺ-կառավարություն ձևական հարաբերությունները կառավարությանը թույլ են տալու միաժամանակ թե° խուսափել որևէ պատասխանատվությունից անգամ ներկայացված ծրագիրը չկատարելու դեպքում, թե° ներկայանալ որպես մեր ժամանակների ամենահաջողված կառավարությունը: Այս ամենը մենք արդեն տեսել ենք: Հիմա էլ խոստանում են պայքարել աղքատության, գործազրկության և արտագաղթի դեմ: Այն կառավարությունը, որի օրոք այս ամենը նոր թափ ու ծավալներ են ստացել, չի կարող դրա դեմ պայքարել: Այդպիսի բան չի լինում՝ ինքն իր դեմ կառավարությունը չի պայքարելու: Եթե ժողովուրդը ուզում է հաջողված պայքար մղել, պետք է սթափվի, համախմբվի և պայքարի` օր առաջ ազատվելու այս միահեծան և ինքնագոհ իշխանություններից՛՛:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ