29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ուժեղ երկրաշարժի հավանականությունը մեծ է /վիդեո/

Սեյսմիկ լարվածություն։ Առաջիկա 3 տարվա ընթացքում ուժեղ երկրաշարժի հավանակությունը մեծ է։

Տարբեր երկրներից ժամանած  սեյսմաբաններին ու  երկրաբաներին Գյումրի էր բերել  միջազգային  գիտական դպրոց-սեմինարը, որը կազմակերպել էր  ՀՀ ԳԱԱ  Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը՝ նվիրված  հիմնադրման 55-ամյակին։  3 օրերի ընթացքում  գիտնականները հնարավորություն կունենան  իրենց հետազոտությունների ու մտահոգոթյունների մասին  զեկույցներ ներկայացնել, համադրել ու համեմատել երկրաշարժերի ինտենսիվությունը,  ակտիվությունն ու լարվածությունը տարբեր օջախային գոտիներում։

Ռուսաստանի երկրաֆիզիկայի ակադեմիայի գիտաշխատող Պյոտր Շուպալինը իր մտահոգությունը հայտնեց․ «Կովկասը այն տարածքն է, որտեղ  ամեն տեղ հնարավոր են երկրաշարժեր, հիմա  կարևոր խնդիր է մտածել ու գտնել  այնպիսի շինարարական լուծումներ, որ   շենքերը լինեն  դիմացկուն ու վնասները հասցվեն նվազագույնի»։

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Սամվել Հակոբյանը, ով տարիներ շարունակ աշխատում է  Մոսկվայի երկրաֆիզիկայի ինստիտուտում ու ուսումնասիրում է երկրաշարժերի ակտիվությունը հատկապես Հայաստանում, հավելեց․ « Հայաստանում  վտանգավոր են  Գառնի /որտեղ  վերջին ուժեղ երկրաշարժը գրանցվել է 1700-ականներին/  և  Ծաղկաձորի օջախները։ Ամբողջ Հայաստանի  տարածքը գտնվում է լարված գոտում։  Արաբական թերակղզին  շարժվում է դեպի հյուսիս,  լարվածություն է կուտակվում և  այդ օջախները պոտենցիալ  վտանգ են ներկայացնում ու պետք է ուշի ուշով  հետեվել։

Որոշ սեյսմիկ տվյալներ կան, որ 2-3 տարվա ընթացքում կարող է գրանցվել  ուժեղ երկրաշարժ։ Պարզ է Սպիտակի օջախն էլ է վտանգավոր, բայց  այն կարծես թե աշխատել է, էսօր վտանգն ավելի քիչ է»։  Գիտաշխատողը նաև նշեց, որ սեյսմիկ լարվածության նման իրավիճակ գրանցվել է 2011 թվականին, երբ նորից կար լարվածության կուտակում տարածաշրջանում, բայց Հայաստանյան սեյսմիկ  օջախները չեն ակտիվացել ու լարվածությունը  տեղափոխվել է  Վանա լճի տարածք։ Հիմա նորից սեյսմիկ լարվածություն է կուտակվում, եթե Գառնիի ու Ծաղկաձորի օջախները  «չաշխատեն», պարպումը կարող է լինել Վրաստանում՝ Ռուսթավելի տարածքում։

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վանանդ Գրիգորյանն էլ մեղմելով   մտահոգությունը նշեց․ «Պատմությունը ցույց է տալիս, որ երկրաշարժերը կրկնվում են 50-80 տարի հետո, բայց դա չի նշանակում, որ պարտադիր պետք է ուժեղ ցնցում գրանցվի, կարող է թույլ ցնցումներով էներգիան պարպվի»։ Սեյսաբանը նաև հավելեց, որ Հայաստանում փորձում են ամեն ինչ անել, մեթոդներ մշակել, որ կառուցվեն այնպիսի շենքեր, որոնք մարդու համար կլինեն  անվտանգ։ Բայց թե նորակառույցներում ինչքանով է պաշտպանվում  սեյսմիկ նորմերը  ու ինչպես է վերահսկվում, դժվարանում էր ասել․ «Եթե ունենաք ամուր շենքեր, երկրաշարժը մեզ համար կլինի սովորական,  ինչպես,  օրինակ անձրևը»։

Մանրամասները` տեսանյութում: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ