25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գրոշի արժեք չի ունենա. Հրապարակ

Կարեն Կարապետյանի գործունեությունը, որին ականատես ենք լինում, ականատեսի դիտանկյունից, միանշանակ, հավատ է ներշնչում առ այն, որ անգամ մեն մի մարդը ցանկության դեպքում ի զորու
է պետության կառավարման սիստեմում լրջագույն բարեփոխումներ եւ վերաձեւումներ անել կամ, ասենք, ինտենսիվորեն պատկերահանել այդ տպավորությունը։ ՀՀ նոր վարչապետի համակիրներն արդեն օր օրի են ավելանում՝ կրկնապատկելով պատասխանատվության այն չափաբաժինը, որը, ուզած թե չուզած, պիտի իր վրա վերցնի Կարեն Կարապետյանը եւ կառավարության ներկայացրած ծրագիրը։

Բաց նամակները, դիմում-հորդորները, սլաքներ ուղղելը, թիրախներ մատնանշելը, Լեւոն Տեր-Պետրոսյանի ւսրձագանքը եւ առաջարկները մի ծավալուն մաս են կազմել թափ առնող այս անիվին։ Սա, թերեւս, վերջին տարիների համար առաջին դեպքն է, երբ կա դեռեւս դրական եռուզեռ, երբ ակնհայտորեն ինչ-որ բան է կատարվում կառավարության թե ներքին եւ թե արտաքին համատեքստերում։ Հանգամանքը, ավելի դիպուկ՝ փաստականությունը, որ իսկապես դանակը բկին է հասել, եւ մեր տնտեսությունն այնչափ է քայքայված, որ գրեթե գոյություն չունի, ահա, դրա մասին բարձրաձայնելը, ծածկադմփոց չանելը, ուղիղ ու ճակատային խոստովանանքը, որքան էլ որ ուշացած է, այնուհանդերձ, դժվարությունների հաղթահարման ճանապարհին ճշմարիտ ու ավելի անկեղծ ելագիծ է, որին հասնելու համար, կարծես, համաժողովրդական պայքար է հարկավոր։

Այդպես՝ համաժողովրդական պայքարը, քանի որ այլ տարբերակ այլեւս չի մնացել։ Ցավալի էր, որ ապօրինի հարստացման քրեականացման մասին օրենքի շուրջ մտորումները, օրենքի ընդունման, կոնվենցիային միանալու անհրաժեշտության հարցն այս պահին դարձավ կամ կդառնա օրակարգային նյութ։ Իհարկե, շատ բաների համար կարելի է նստել ու ցավալ-ցավալ, սակայն, ինչպես ասում են, անգամ դրա ժամանակը չի մնացել։

Ժամանակ առ ժամանակ Կարեն Կարապետյանի խոսքից կարելի է կռահել, թե որքան ապոկալիպտիկ վիճակում է գտնվում Հայաստանի տնտեսությունը, որքան են քայքայվել ու ավերվել այլ ոլորտները, եւ կարծես նույն կառավարության համար կորցրածը ետ բերելու վերջին հնարավորություն է լինելու, վերջին մենամարտը՝ այսուայն կողմ չկա։

Եթերից վարչապետն ասում է. «ճիշտն ասած՝ մեր թիմի մեջ եղել են անդամներ, որոնք ասել են՝ շտանգան այնպես եք ձեւակերպել, որ կարող է գրիժա ստանանք։ Հիմա դրանից պակաս գրեինք, որպեսզի վեց-յոթ ամիս հետո գար պահը, ասեինք՝ մենք գերակատարել ենք, թե դնենք մի նշաձող, մի հորիզոն, որին եթե մի քիչ էլ չես հասնում, բայց քեզ մոտիվացնում է հասնել։ Ընտրել ենք երկրորդ տւսրբերակը։

Վեց-յոթ ամիս հետո հւսշվետվություն տալուց արդեն կ տեսնենք՝ ինչքանով ենք մենք կարողացել այդ անել»։ Ուրեմն եթե անչափ բարձր, գրեթե անհաղթահարելի նշաձող է վերցված, դրան հասնելու ճանապարհը, ճանապարհի որակը եւս գոնե պիտի համապատասխանի այդ նշաձողի հատկությանը։ Կարծես եւ վարչապետը, եւ արդարադատության մարմինները, եւ ողջ ժողովուրդը գիտեն այն անձանց,
ովքեր տնտեսություն կործանելով, պետական միջոցները յուրացնելով՝ ազատվել են աշխատանքից ու հիմա վայելում են իրենց վաստակած հանգիստը։

Կառավարության հաստատված ծրագիրը կարող է կյանքի կոչվել ընդամենը մի դեպքում, երբ
պատասխանատվության ենթարկվեն բոլոր, այսպես ասած, «մութ» ուժերը, կանգնեն ատյանի առջեւ, հատուցեն ու վերադարձնեն գողոնը։ Եթե վարչապետն այս մարդկանց օրենքի ուժով պատասխանատվության չկանչի, կառավարության ծրագիրը գրոշի արժեք չի ունենա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ