20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վթար Երեւան-Սեւան ավտոճանապարհին. 2 զոհ

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 19.10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 69-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ  դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարար ուժերի վարչության ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են “Մերսեդես” մակնիշի 15 MA 015 (35-ամյա Աշոտ Մելքումյան) և “Վազ-2121” մակնիշի 33 SV 960 պետհամարանիշերի (35-ամյա Արթուր Մելքոնյան) ավտոմեքենաները, ինչի հետևանքով, մինչ հրշեջ–փրկարարների կանչի վայր հասնելը, “Մերսեդես” մակնիշի ա/մ վարորդ Ա. Մելքումյանը և ուղևորներ՝ 22-ամյա Սիրակ Ռաֆաելյանը, 24-ամյա Նարեկ Բարսեղյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սևան քաղաքի հիվանդանոց, իսկ “Վազ-2121” ա/մ վարորդ Ա. Մելքոնյանը և ուղևոր, 61-ամյա Ոսկան Ավետիսյանը տեղում զոհվել են:

Հրշեջ–փրկարարները և ջրափրկարարները “Վազ-2121” մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ո. ավետիսյանի դին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ