28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ճգնաժամային վիճակ է»

jyhgjg

Ազգային ժողովում այսօր մեկնարկել է հերթական նիստը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը օրակարգի վերաբերյալ հանդես գալով՝ ասաց, որ ապրիլին մենք անցանք պատերազմի միջով, ունեցանք կորուստներ, սակայն Ազգային ժողվը քննւթյան առարկա չդարձրեց, թե ովքեր էին մեղավոր: Ըստ պատգամավորի՝ ժամանակն է, որ Ազգային ժողովը քննարկման առարկա դարձնի այդ թեման: Նա հիշեցրեց, որ եղան նաև տարածաքային կորուստներ, և պաշտնյաներից մեկն ասաց, որ եթե ցանկություն կա, կարող են գնալ ու հետ վերցնել դրանք:

«Այդ հերոսներն էին, որ հայտարարեցին , որ ուզում են գնան ու ազատագրեն, սակայն այդ հերոսներին բանտարկել են: Ես հորդորում եմ քննարկման առարկա դարձնել այս հարցը նիստի միջոցով կամ հանձնաժողվների կողմից»,-ասաց նա:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց, թե այս խնդիրը քննարկվել է հանձնաժողովներւմ: Ըստ նրա՝ այստեղ քննարկելու հարց չկա, ու մեղավորներ փնտրելու կարիք չկա:

«Եթե դուք դա նպատակահարմար եք գտնում, դիմեք որևէ հանձնաժողվի, թող հարցը քննարկի»,-ասաց ԱԺ նախագահը:

Ապա մտքերի փոխանակման ժամանակ խոսելով՝ Փոստանջյանն առաջարկեց կիրառել համաներման ինստիտուտը: Նրա խոսքով՝ քաղաքական դաշտում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել: Նախագահ Սերժ Սարգսյանն էլ թեև հայտարարել է, որ թիմ ունի, սակայն պատգամավորին զարմացնում է, թե այդ դեպքում ինչու է նա վարչապետ նշանակում դրսից.

«Ճգնաժամային է ձեզ մոտ վիճակը»,-ասաց նա՝ դիմելով ՀՀԿ-ին ու հորդորելով փոխանցել ՀՀԿ նախագահին համաներման անհրաժեշտւթյան մասին, քանի որ դրան են սպասում են նաև քաղբանտարկյալներն ու նրանց հարազատները:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ