18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ռեալն» ու Ռոնալդուն ընդհանուր հայտարարի չեն գալիս

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի եւ Մադրիդի «Ռեալի» միջեւ բանակցությունները նոր պայմանագրի վերաբերյալ  դեռ ձգձգվում են: Կողմերը չեն կարողանում փոխհամաձայնության գալ:

Պորտուգալացի հարձակվողի գործող համաձայնագիրն ավարտվում է 2018-ի ամռանը: Նա մտադիր կարիերան ավարտել «Ռեալում» եւ ցանկանում պայմանագիրը երկարաձգել 5 տարով, սակայն ակումբն առաջարկում է 4-ամյա համաձայնագիր: Ֆինանսական հարցերը վաղուց հստակեցվել են, եւ եթե Ռոնալդուն կնքի նոր պայմանագիր, նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 21 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ:

Ռոնալդուն 2009-ին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» է տեղափոխվել «Ռեալ», իսկ նրա տրանսֆերը կազմել է 94 միլիոն եվրո:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ