25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների մասով համաճարակային իրավիճակ չկա

Հայաստանում գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների մասով համաճարակային իրավիճակը նորմայի սահմաններում է, հիվանդացության աճ չկա` նախորդ տարվա համեմատությամբ. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ առողջապահության նախարարության ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Նա տեղեկացրեց, որ անցյալ ամիսների համեմատ նկատվում է սուր շնչառական վարակների բնական սեզոնային ակտիվացում՝ ցրտերի ֆոնին եւ հաշվի առնելով մրսածության գործոնը:

Ըստ Լիանա Թորոսյանի՝ ներկայում Հայաստանում գրիպի վիրուսներ չեն արձանագրվել, կան ռինովիրուսներ, ադենովիրուսներ, պարագրիպ, այսինքն՝ շնչառական այլ վարակներ: Իրավիճակը նույնքան հանգիստ է ամբողջ տարածաշրջանում և, ԱՀԿ-ի կանխատեսմամբ, 2016-2017 թվականներին գրիպի և ՍՇՎ սեզոնը խոստանում է հանգիստ լինել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ