29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հյուսիսային Կորեան հերթական հրթիռն արձակեց Ճապոնիայի ուղղությամբ

image_21730

Հյուսիսային Կորեան օրական առնվազն մեկ հրթիռ է արձակում: Վերջին 3 օրվա ընթացքում այսօր այն արդեն 3-րդ անգամ մոտ հեռավորության հրթիռ արձակեց` իր արեւելյան ափից Ճապոնական ծով: Հարավկորեացի մասնագետները ենթդրում են, որ Հյուսիսային Կորեան իրականացրել է բալիստիկական KN-02  հրթիռի թռիչք:

Ինչպես տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը, մայիսի 18-ին Փհենյանը նույն տարածքում մոտ հեռավորության 3 հրթիռների փորձարկում է կատարել: Եվս մեկն արձակվել է մայիսի 19-ին: Ենթադրվում է, որ հրթիռների արձակումը ռազմական ինտրիգ է:

Սեուլն արդեն իսկ դա սադրանք է անվանել եւ պահանջել է Հյուսիսից դադարեցնել հրթիային փորձարկումները եւ վերսկսել Կորեական թերակղզում իրավիճակի կայունացմանն ուղղված բանակցությունները: Նույն կոչով Փհենյանին է դիմել նաեւ ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ