25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել խուսափել չհամակարգված գործողություններից Սիրիայում

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին արձագանքել է հոկտեմբերի 20-ին Սիրիայի Հալեպ քաղաքի հյուսիսում`  Թուրքիայի օդուժի կողմից  իրականացված հարվածներին:

Հրթիռակոծվել էին Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժեր» (ԺՊՈՒ-YPG)-ի` Հալեպի հյուսիսում գտնվող դիրքերը:

Ըստ «Sputniknews»  լրատվամիջոցի թուրքական ծառայության` Քիրբին  բոլոր կողմերին, այդ թվում նաև թուրքական կողմին, կոչ է արել խուսափել  չհամակարգված գործողություներից և կենտրոնանալ ընդհանուր թշնամու` «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության (ԻՊ) դեմ պայքարի վրա:

«Թե Թուրքիայի կողմից աջակցվող Սիրիայի Ազատ բանակը, թե  Ժողովրդավարական միություն կուսակցության  (ԺՄԿ-PYD) կազմում գտնվող Սիրիայի դեմոկրատական ուժերն  իրար դեմ պայքարելու փոխարեն պետք է կռվեն  ԻՊ- դեմ»,- շեշտել է Քիրբ

Նշենք, որ վերոնշյալ օդային հարվածներն իրականացվել էին Թուրքիայի սկսած «Եփրատի վահան» օպերացիայի շրջանակներում:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ