18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պաշտոնանկությունները ՊՆ-ում սկսվել են

ՀՀ ՊՆ  մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Henaran.am –ի հետ զրույցում տեղեկացրեց, որ  մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում Լյուքս Ստեփանյանի սպանությանը անպայման հաջորդելու են պաշտոնանկություններ:

Ով պատասխան կտա այս սպանության համար և ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոնին հարցին Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. “ ՀՀ դատախազությունը բացահայտել է այս գործը, անշուշտ պաշտոնանկություններ կլինեն, արդեն իսկ համապատասխան պաշտոններից ազատված մարդիկ կան: Սակայն անուններ այս պահին չեմ կարող հայտնել: Անունները կհրապարակվեն հրամաններից հետո միայն”:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին,  ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Լյուքս Ստեփանյանի ծնողները ցանկանում էին պատանու դիակը տեղափոխել Երևան և, որպես բողոքի նշան դնել կառավարության շենքի մոտ:

Իրենց որոշումը նրանք փոխել և տղային Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղում  հուղարկավորել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հանդիպելուց հետո միայն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ