16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրն ի պատիվ հայազգի գիտնականի անվանելու առաջարկը մեզ համար իսկապես ուրախալի փաստ է. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի տնօրեն Վիկտոր Մատվեևին և հայազգի աշխարհահռչակ ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին, ովքեր Երևանում են՝ ՀՀ ԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետը կարևորել է այն մեծ դերակատարումը, որն ունի ինստիտուտը՝ գիտության զարգացման գործում, նաև անդրադարձ է կատարել հայազգի աշխարհահռչակ գիտնականի գործունեությանը:

«Տեղյակ եմ, պարոն Մատվեև, որ միջուկային 6 տարրերի հայտնագործումը կատարվել է հենց Ձեր 60-ամյա ինստիտուտի կողմից, ինչն ինստիտուտի գիտական բարձր ներուժի լավագույն ապացույցն է: Իսկ այն, որ Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրն ի պատիվ Ձեզ, պարոն Հովհաննիսյան, առաջարկվել է անվանել ՕԳԱՆԵՍՍՈՆ, համոզված եղեք, որ մեզ համար իսկապես ուրախալի փաստ է», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու համոզմունք  հայտնել, որ Երևանում գտնվելու օրերին անվանի գիտնականները կհասցնեն վայելել նաև մայրաքաղաքի յուրօրինակ ջերմությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վիկտոր Մատվեևը և Յուրի Հովհաննիսյանը նշել են, որ Երևան այցելելու պահից սկսած՝ արդեն զգացել են մայրաքաղաքի ջերմությունն ու հյուրընկալությունը: Յուրի Հովհաննիսյանը, մասնավորապես, նկատել է, որ երկու տարի առաջ կատարած իր վերջին այցից հետո մայրաքաղաքն ավելի գրավիչ ու մաքուր է դարձել,  ինչն իսկապես գնահատելի է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ