20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ռուսական շրջանակները ազդում են Դեմիրճյանի վրա. 168 ժամ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի վերջին ասուլիսից հետո որոշակի ակտիվություն է սկսվել “Հայ ազգային Կոնգրես” դաշինքը պահպանել ցանկացող քաղաքական ուժերի ներկայացուցիչների շրջանում: Բանն այն է, որ ի տարբերություն ՀԱԿ կուսակցության անդամների, Ս. Դեմիրճյանը ոչ միայն ճանաչել է ՀԱԿ դաշինքի գոյությունը, այլեւ չի բացառել նրա հետ համագործակցելու հնարավորությունը: Դա ՀԱԿ դաշինքի պահպանման ջատագովներին հիմք է տվել մտածելու, որ Դեմիրճյանին ՀԱԿ դաշինքի առաջնորդ դարձնելու ճանապարհով հնարավոր է վերականգնել այդ միավորման կշիռը եւ այն ավելի կենսունակ դարձնել:

Ս. Դեմիրճյանի համար այս սցենարը կարող է շահեկան լինել երկարաժամկետ ծրագրերի, մասնավորապես` 2018 թվականի նախագահական ընտրություններում առաջադրման տեսանկյունից:

Իսկ ղեկավարելով ՀԱԿ դաշինքը` Ս. Դեմիրճյանը կարող է հայտ ներկայացնել ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ղեկավարելու համար: Արդյոք Ս. Դեմիրճյանը կգնա՞ ՀԱԿԿ-ի հետ առճակատման: Շատերը պնդում են, որ Դեմիրճյանն իր բոլոր քաղաքական քայլերը համաձայնեցնում է ռուսական որոշակի շրջանակների հետ, եւ դա անում է մոսկվաբնակ հորեղբոր միջոցով: Ըստ այս տեսակետի կողմնակիցների` ռուսական այդ շրջանակները շահագրգռված չեն, որ Դեմիրճյանը դուրս գա ՀԱԿԿ ենթակայությունից, այլ ընդհակառակը` ամեն ինչ անելու են, որ այդ ենթակայությունը շարունակվի:

Բայց եթե նույնիսկ ճիշտ են այն տեղեկությունները, որ Ս. Դեմիրճյանն իր քաղաքական քայլերը համաձայնեցնում է ռուսական որոշակի շրջանակների հետ, ապա պետք է ընդունել, որ այդ շրջանակները կցանկանան հանձին Ս. Դեմիրճյանի` գործ ունենալ ոչ թե` ԲՀԿ-ի սատելիտ ՀԱԿԿ-ի կցորդ ՀԺԿ-ի, այլ ընդդիմությանը համախմբող եւ որպես ընդդիմադիր առաջնորդ հանդես եկող ՀԺԿ առաջնորդ Ս. Դեմիրճյանի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ