29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆիզկուլտուրայի և Թատերական ինստիտուտները 4 տարի ժամկետով հավատարմագրում են ստացել

unnamed

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (ՖԿՊԻ) և  Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը (ԵԹԿՊԻ) չորս տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում են ստացել։ Հոկտեմբերի  19-ին տեղի ունեցած նիստում  նման որոշում  է կայացրել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովը։

Յուրաքանչյուր բուհի  վերաբերյալ  տեղի է ունեցել  առանձին քննարկում, որտեղ հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավարը ներկայացրել է բուհի ուժեղ և թույլ կողմերը, փորձագիտական խմբի տված խորհրդատվությունները և գնահատականը բուհի`փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագրին:

Հավատարմագրման կարգի համաձայն`4 տարով հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն ՈԱԱԿ:

Ավելի վաղ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին որոշում էր կայացրել ևս 17  բուհերի վերաբերյալ`մեկին շնորհելով հավատարմագրում 6 տարի ժամկետով, 11-ին՝  4 տարի ժամկետով,  3-ին` պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով, 2-ի հավատարմագրումն էլ մերժել էր:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ