28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հստակ, լակոնիկ, առանց ավելորդությունների. կառավարության ծրագրից (վիդեո)

«Ծրագիրը հիմնականում միտված է պետական կառավարման համակարգի բարեփոխումներին, հստակորեն  նշված են ուղղությունները՝ նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարյան ելույթի շեշտադրումների հիման վրա արված: Բայց նաև առանձնանում է նրանով, որ հստակ է, լակոնիկ է, առանց ավելորդություններ: Այսինքն՝ բոլոր ուղղությունները, ոլորտները, որոնք նշված են, այդ ուղղություններում ծրագիրը ներկայացված է հստակ շեշտադրումներով»,- Henaran.am-ի հետ զրույցում կառավարության ծրագրին նման գնահատական տվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: Հիշեցնենք՝ ծրագիրը 2 օր առաջ ներկայացվել էր ՀՀԿ խմբակցությանն ու ՀՀկ խորհուրդին, իսկ այսօր արդեն առկա է կառավարության կայքէջում:

Կարինե Աճեմյանը նշեց, թե կա ցանկություն, կամք՝ ծրագիրն իրագործելու, չնայած նրան, որ  շատ բարդ խնդիր է: «Որովհետև մի քանի ամսվա ծրագիր է, այսինքն՝ մինչև ընտրություններ, որովհետև գիտենք, որ մինչև ընտրությունները նոր կառավարություն է ձևավորվելու, արդեն  նոր ծրագրով և մի քանի ամսվա  կտրվածքով որոշակի արդյունքներ արձանագրել դժվար է, բայց կարծում եմ ՀՀԿ-ն, կառավարությունն  այդ ներուժն ունի և կկարողանա հաղթահարել խոչընդոտները, դժվարությունները, և  ես տեսնում եմ, որ վարչապետը տրամադրված է լավատեսորեն, և այն, այնուամենայնիվ, կիրականացվի»:

Հարցին, թե հանրապետականների համար արդյոք վիրավորական չէ, որ բազմավաստակ ՀՀԿ-ականներին փոխարինելու է գալիս «Հայռուսգազարդի» աշխատակազմը, Կարինե Աճեմյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն վիրավորված լինել չի կարող,  հակառակը՝ ՀՀԿ-ն պատասխանատվություն է կրում, և սա հենց ՀՀԿ-ի ծրագիրն է, և մենք բոլորս համախմբված ենք, որը ես կարևորում եմ, այնպես պետք է անենք, որ  ընտրություններին  պատշաճ ներկայացնենք և կարողանանք ամրապնդել մեր դիրքերը»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ