28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

SOS դեղերի շուկայում տիրող մաֆիայի մասին

dexer

Օրենսդիր մարմնում քննարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը, որի հիմնական զեկուցողն է Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը  նախ նկատեց, որ դեղերը համարվում են ամենալավ մաֆիաներից մեկը, ինչպիսին են զենքինն ու անտիկվարիանտները: Մանուկյանը հետաքրքրվեց , թե ինչու հարևան Վրաստանում Հայաստանի հետ համեմատ դեղերն ավելի էժան են ու ավելի որակով: «Ցավազրկող դեղերի մեծ մասը ցավազրկող չէ: Հենց բժիշկներն են ասում, որ այստեղի դեղերից աշխատեք չօգտվել, ասում են՝ ուրիշ տեղերից դեղ բերեք: Ես ամեն անգամ իմ հարազատների, բարեկամների համար Վրաստանից դեղեր եմ բերում: Նույն ռումինական դեղը, որն այստեղ է վաճառվում, Վրաստանում երեք անգամ էժան է»,- նշեց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ ինքը որպես քաղաքացի էլ բազմիս բախվել է այս խնդրին:

Սերգեյ Խաչատրյանը մինչ այս հայտարարել էր, որ ՀՀ-ում արտադրված դեղերը կեղծ չեն, բայց Արամ Մանուկյանը չհամաձայնեց. «Այստեղի արտադրվածը չի գրվում made in Armenia, գրվում է made in Germany, made in Romania: Մաֆիան այստեղ է: Դուք ասում եք, թե դրսի կեղծ դեղերն են գալիս այստեղ, որ ՀՀ-ում կեղծ դեղ չի արտադրվում, բա ո՞վ է ստուգելու դրանք, դրսից եկածները ո՞վ է ստուգելու։ Բրախած վիճակ է, բարձիթողի վիճակ է, ո՞վ է տիրություն անելու, սենց չի կարելի, մարդիկ սրանից տուժում են»:

Ի պատասխան պատգամավորի՝ Առողջապահության փոխնախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ ՀՀ-ում արտադրված դեղերը կեղծ չեն և պնդեց, թե Վրաստանի դեղերի որակի մասին դրական գնահատակնները չափազանցված են: «Թյուր կարծիք կա, որ Վրաստանում ձեռք բերված դեղերը բարձր որակի են: Բազմաթիվ միջազգային քննարկումների ժամանակ ասվել է, որ կեղծ դեղեր առկա են Վրաստանի շուկայում: Այնտեղ պայմանները բաց են, հեշտ է գրանցվում դեղը, ուստի կեղծ դեղերը շատ են: Իսկ մեր դեղերի մասով ասեմ, որ այն դեղերը, որոնք ունեն իրենց սերտիֆիկատները, ներմուծման ժամանակ փորձաքննություն են անցել, բացառվում է, որ կեղծ լինեն»,- պատասխանեց Խաչատրյանը:

Սակայն պատգամավորն արձագանքեց նախարարի խոսքերին՝ հիշեցնելով, որ ՀՀ-ը պատերազմի մեջ գտնվող երկիր է, իսկ նման երկիր կեղծ դեղեր պետք է մուտք չգործեն: «Դուք պետք է SOS բարձրացնեք»,- ընդգծեց Արամ Մանուկյանը: Սերգեյ խաչատրյանն էլ համաձայնեց պատգամավորի վերջին դիտարկման հետ և հավելեց՝ SOS-ը բարձրացված է:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ