19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խոսքը նախընտրական խոստումների մասին է. Զուրաբյանի գնահատականը՝ կառավարության ծրագրին (վիդեո)

ԱԺ  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դեռևս չի կարդացել կառավարության ծրագիրը, բայց ընդհանուր առմամբ չի կարծում, որ ինչ-որ ծրագրի տեքստով կարելի է բարելավել երկրում իրավիճակը: «Ամենալավ ծրագրերը կարելի է ներկայացնել, իսկ հետո կարելի է անել նույն չարագործությունն, ինչ-որ արվել է տարիներ շարունակ, այնպես որ անկախ ծրագրի բովանդակությունից, իհարկե, մենք այս կոռումպացված համակարգից շատ լավ բան չենք սպասում, բայց նաև սխալ կլիներ իմ կողմից առանց ծրագիրը կարդալու գնահատականներ տալ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Դիտարկմանը, թե կարճաժամկետ ծրագիր է, նա արձագանքեց. «Եթե 6 ամսվա ծրագիր է, ակնհայտ է, որ խոսքը նախընտրական խոստումների մասին է, դրանով արդեն վստահելությունն այդ ծրագրի նկատմամբ թուլանում է, բայց ամեն դեպքում մի տանջեք ինձ, թողեք, կարդամ ծրագիրը, ապա ավելի մանրամասն կպատասխանեմ»:

Ամեն դեպքում Լևոն Զուրաբյանը նշեց, թե նախագահ Սերժ Սարգսյանի խոստումները Հյուսիս-Հարավ ճանապարհի, իրականական երկաթուղու, կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ և այլն, իրականություն չեն դարձել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ