28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ութ տարուց ավել է, ինչ կացնասպանը սարսափ է տարածում. “Politiken”

image_2313

Ստորեւ ներկայացնում ենք դանիացի հայտնի լրագրող Վիբեկե  Սպերլինգի` Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ հոդվածի հայերեն թարգմանությունը` տպագրված “Politiken” օրաթերթում  24.09.2012թ.:

Սպանությունից հետո կատարված “խաղերը” մեծ վնաս հասցրեցին եւ´ Հունգարիային, եւ´ՀարավայինԿովկասում խաղաղության հաստատման գործին:

Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ ամսից ավելի տեւող դիվանագիտական հարաբերությունների խզումը գցում է Հունգարիայի միջազգային հեղինակությունը եւ պակասեցնում է ճգնաժամից դուրս գալու հնարավորություննները: Դա փորձ էր նավթով հարուստ Ադրբեջանի կողմից Հունգարիա վարկեր ներգրավելու, երբ Հունգարիայում  ցմահ դատապատրված ադրբեջանցին, ով Բուդապեշտում կացնով սպանել էր մի հայի, վերադարձվեց Ադրբեջան:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս միջադեպն այնպիսի ատելություն բարձրացրեց, որ  այն  չի մոռացվի: Միջադեպը շատ արմատներ ունի, որոնցից մեկը 20 տարվա միջազգային փորձն է` լուծելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առաջացած ճգնաժամը` կապված  հայաբնակ Լեռնային Ղարաբաղի հետ, որի պատճառով կացնասպանը ցանկացել էր վրեժ լուծել հայից:

Այդ տարածքի համար պատերազմը, որը տվեց 30.000 զոհ, ավարտվեց զինադադարով, որը սակայն բազմիցս խախտվում է:

Սպանության հետ կապված այս ճգնաժամն անհանգստացնում է այն պատճառով, որ կարող է նոր ռազմական գործողությունների  առիթ դառնալ:

Նախ սպանության պատմությունը.

2004թ. փետրվարին ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում սպանեց հայ լեյտենանտին` հասցնելով 26 կացնի հարված: Երկու տարի անց հունգարական դատարանը նրան դատապարտեց ցմահ բանտարկության` առանց գործը բեկանելու իրավունքի մինչեւ 2036 թ:

Բայց օգոստոսի 31-ին Վիկտոր Օրբանի կառավարությունը, դատարանի վճիռն անտեսելով, Սաֆարովին հանձնեց Ադրբեջանին: Նա  դա հիմնավորեց Եվրախորհրդի 1983 թ. որոշմամբ, որն ստորագրած երկրներն իրավունք ունեն ազատազրկվածների փոխանակման: Բացի այդ, Ադրբեջանը Հունգարիային խոստացել էր, որ Սաֆարովն իր պատիժը կկրի Բաքվի բանտում: Միայն թե Ադրբեջանի մայրաքաղաքում Սաֆարովն ընդունվեց իբրեւ հերոս, նախագահը նրան ներում շնորհեց, նա հրաշալի բնակարան ստացավ, ինչպես նաեւ`բանտարկության  մեջ գտնվելու 8,5 տարիների դիմաց  աշխատավարձ:

Հայաստանն անմիջապես խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: ԱՄՆ-ը,Ռուսաստանը, Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպությունը եւ Եվրոխորհուրդը դատապարտեցին Ադրբեջանին այդ քայլի համար:

Վ. Օրբանի կառավարությունը փորձում է պաշտպանական դիրք ընդունել Հարավային  Կովկասի , Արեւելյան եւ Կենտրոնական Ասիայի, Պարսկական ծոցի երկրների մոտ (“Արեւելյան քամու դոկտրինան”) :

Ադրբեջանը Հունգարիայի կարեւոր գործընկերն  է Հարավային Կովկասում արագ մեծացող ապրանքաշրջանառությամբ` երկու անգամ ավելի շատ` քան Վրաստանի հետ, հինգ անգամ ավելի շատ` քան Հայաստանի, այսինքն երկու հարավ կովկասյան երկրների:

Օրբանն Ադրբեջանի հետ հարաբերությունները ակտիվացրել է  քաղաքական բարձր մակարդակի հանդիպումներով, անձամբ այցելել էր այդ երկիրը 2010-ի սեպտեմբերին եւ 2012 -ի հունիսին: Մայիսին ստեղծվեց Տնտեսական Կենտրոն` օգնելու հունգարական մանր եւ միջին բիզնեսին Ադրբեջանում հաստատվելու համար:

Ադրբեջանն առաջարկեց գնել մինչեւ 20 մլրդ կրոնի հունգարական պետական արժեթղթեր: Դա նման էր վարձավճարի Սաֆարովի համար:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ