28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Սովորեք լսել ներքին ձայնը

steve-jobs-su-nghiep-dau-tien

1. Նկատի ունեցեք, որ մեծ սերը և մեծ հաջողությունը կապված են մեծ ռիսկի հետ: Այսինքն, եթե ռիսկի չդիմենք, ոչնչի չենք հասնի:

2. Երբ դուք պարտվում եք, դուք չեք կորցնում կուտակած փորձը: Գուցե ավելին՝ ձեռք եք բերում նոր փորձ: Մի վախեցեք պարտվելուց և անհաջողության մատնվելուց, դրանք միայն օգնում են մեզ առաջ գնալ:

3.Հետևեք 3 հավերժ կանոններին.– հարգիր քեզ, որպեսզի ուրիշներն էլ քեզ հարգեն,– հարգիր ուրիշներին, քանի որ մենք բոլորս հավասար ենք, մենք մարդ ենք,– մի խուսափիր քո արարքների համար պատասխանատվությունից, մենք բոլորս էլ սխալական ենք, որպեսզի ուղղենք մեզ և մեր սխալները, պետք է նախ ընդունենք դրանք:

4. Հիշեք, միշտ չէ, որ այն, ինչ ուզում եք, ձեզ հարկավոր է. երբեմն մեր ենթագիտակցության և գիտակցության ինֆորմացիան չեն համընկնում: Մենք շարժվում ենք այնպես, ինչպես թելադրում է մեր գիտակցությունը` չիմանալով, որ ենթագիտակցորեն մենք այլ բան ենք ցանկանում: Պետք է սովորել լսել ներքին ձայնը:

5. Սովորեք կանոնները, որպեսզի իմանաք` ինչպես դրանք ճիշտ խախտել:

6. Մի թողեք, որ փոքրիկ վիճաբանությունը փչացնի ամուր ընկերությունը:

7. Եթե սխալվել եք, ապա արեք ամեն ինչ դա ուղղելու համար:

8. Երբեմն պետք է լսել ձեր ներքին ձայնին միայնության մեջ:

9. Զգացեք ձեզ ազատ, բայց մի անցեք սահմանները:

10. Հիշեք, որ երբեմն լռությունը ամենալավ պատասխանն է:

(c) Դալայ Լամա

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ