19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աստված ծիծաղում է երկու դեպքում

Աստված ծիծաղում է երկու դեպքում: Նա ծիծաղում է, երբ բժիշկն ասում է մորը. «Մի՛ անհանգստացեք, ես կբուժեմ ձեր տղային»:

Աստված ինքն իրեն ասում է. «Ես պատրաստվում եմ երեխային տանել ինձ մոտ, իսկ նա մտածում է, որ կարող է փրկել տղային»:

Նա նաև ծիծաղում է, երբ տեսնում է, որ երկու եղբայրներ իրենց ունեցած մի կտոր հողը կիսում են երկու մասի՝ ասելով. «Հողի այս կտորը պատկանում է ինձ, մյուս մասն էլ քոնն է»: Նա ասում է ինքն իրեն. «Տիեզերքը պատկանում է ինձ, իսկ սրանք իրենց իրավունքներն են հաստատում դրա մի մասի վրա»:

Երբ մարդուն տեղեկացրին, որ նրա տունը գետը տարել է, ծիծաղեց ու պատասխանեց. «Չի կարող պատահել: Տան բանալիներն իմ գրպանում են»:

Էնթոնի դե Մելլո, «Երբ է Աստված ծիծաղում»

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ