29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՀԿ-ն ընդդիմություն է, որը ՀՀԿ-ի դեմ պայքարում է ՀՀԿ-ի մեթոդներով. քաղաքագետ

image_21644

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Հայաստանն անցում է կատարում նոր քաղաքական ժամանակաշրջանի։ Իշխանությունները զբաղեցրել են բոլոր կարևոր պաշտոնները, և այս տարիների ընթացքում ընդդիմությունը պետք է այնպես աշխատի, որ դառնա լուրջ ընդդիմություն: 

՛՛Նոր գործընթացում առաջիկա չորս տարիներին պետք է աշխատել նոր մոդելների վրա, հին մոդելներն այլևս բավարար չեն՛՛,-նշեց քաղաքագետը: Այս պահին Իսկանդարյանը լուրջ ընդդիմություն չի տեսնում: Նա ընդդիմություն է համարում ԲՀԿ-ին, իսկ ՀԱԿ-ը ընդդիմություն է ՛՛Ժառանգության՛՛ համար:

՛՛ԲՀԿ-ն իհարկե ընդդիմություն է, այլընտրանք, ընդդիմություն, դա տնային տնտեսուհիների համար է: ԲՀԿ-ն այս և 2007-ի ընտրություններում ուներ իր հետաքրքրությունները և պայքարում էր դրանց համար ՛՛Հանրապետականների՛՛ դեմ և այն նույն մեթոդներով, որոնցով պայքարում է ՛՛Հանրապետականը՛՛: Իսկ ՀԱԿ-ը ընդդիմություն է, սակայն ՛՛Ժառանգությանը՛՛՛՛,-նշեց քաղաքագետը:

Հարցին, թե ԲՀԿ-ի որոշումների վրա չի ազդում ԲՀԿ-ական քաղաքական գործիչների ու բիզնեսմենների ունեցած տարաձայնությունները, Իսկանդարյանը պատասխանեց. ՛՛Միանման որոշումներ են ընդունվում միայն ֆաշիստական ու կոմունիստական երկրների կուսակցություններում: Տարաձայնություններ բոլոր տեղերում կան:

Հայաստանի կուսակցությունները Մարսում չեն ապրում: ՀՀԿ-ի ներսում, ի՞նչ է, չկա՞ն տարաձայնություններ, Րաֆֆի Հովհաննիսյանի ՛՛Ժառանգությունում՛՛ էլ կան, ՀԱԿ-ում էլ՛՛:

Օրվա հարցին` սոցիալական բունտ սպասվում է սպասովղ թանկացումների արդյունքում, Իսկանդարյանը պատասխանեց, որ սոցիալական բունտն ու քաղաքական բունտը չպիտի շփոթել, որ ներկայումս չկա մի այնպիսի ընդդիմադիր քաղաքական գործիչ, ով կարող է հասարակությանը մղել սոցիալական բունտի:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ