20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ ենք անելու, կրկին անտառնե՞ր ենք հատելու

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը այսօր հրավիրված ասուլիսին խոսեց գազի գնի բարձրացման և մանր ու միջին բիզնեսին սպառնացող վտանգների մասին: Ասաց,  որ “ՀայՌուսգազարդը” մեծ գումարներ է ծախսում իր աշխատակիցներին բարձր աշխատավարձեր վճարելու, շենքային բարեկեցիկ պայմաններ ստեղծելու համար: Սա գազի սակագնի բարձրացման հիմնական պատճառներից մեկն է` ըստ Գագիկ Մակարյանի.” Գոնե բարոյական տեսակից կարելի է մոտենալ հարցին, որ պետք չէ բոլորի հաշվին անել նման ծախսեր”:

Գագիկ Մակարյանը լավ պատկերացնում է, թե ինչ չափի վնաս կարող է պատճառել մանր և միջին բիզնեսին գազի թանկացումը. “Գազի աղբյուրներ են օկտագործվում տների տաքացման կամ միկրոբիզնեսի վրա, հետևաբար սա միանշանակ հարվածում է փոքր և միջին բիզնեսին: մեր այս տեսակ բիզնեսի մեծ մասը գտնվում է ստորին հարթության վրա:

Մարդիկ աշխատում են բավականին ցածր եկամուտներով, կոպիտ ասած օրվա ապրուստ հոգալու համար:Նման ցածր շահութաբերությամբ ընկերությունների դեպքում երկու ելք է մնում կամ փակել բիզնեսը կամ բարձրացնել արտադրանքի գինը: Եթե  բարձրացնի գինը ժողովուրդը գնողունակ չի: Սա արդեն խթանում է միգրացիան”:

Գագիկ Մակարյանի դիտարկմամբ` գազի գինը ընտրությունների ավարտից հետո թանկացնելը նուրբ դիվանագիտություն է: Նա չի ընկալում նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկ կառավարության նիստում արած հայտարարությունը և հանձնարարականը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին. “Քանի որ հանձնաժողովը անկախ մարմին է և հանձնարարականում  չի բացահայտված թե սուբսիդավորումը ում է վերաբերվում”:

Գագիկ Մակարյանը հիշեց 90-ականների սկիզբը, երբ ցրտի ու մթի պատճառով հատվեցին Հայաստանի կանաչ տարածքները. “Ի՞նչ ենք անելու հիմա, կրկին անտառնե՞ր ենք հատելու: Էլեկտրաէներգիան և գազը վերջին հաշվով հենց հարմարավետ կյանքով ապրելու համար են: Հիմա ինչպես ենք տաքացնելու մեր տները”:

Գործատուների հանրապետական միության նախագահը հորդորում է իշխանությանը ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել երկրի համար մեծ կարևորություն ունեցող այս հարցին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ