24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Սպայկան” Ձերն է, դրա համա՞ր կօգնեք

Աջակցություն արմավիրցիներին նախաձեռնության ղեկավար Նարե Գրիգորյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ օրեր առաջ տեղացած կարկտի հետևանքով տուժածներին աջակցելող նախաձեռնությունը գնալու են Արմավիր գյուղ` հողագործական աշխատանքներ առաջարկելու:

“Որպես քաղաքացի ուզում ենք կիսել գյուղացիների ցավը: Մեկ շաբաթ է, ինչ աղետը տեղի է ունեցել, սակայն ոչինչ չի արվում: Կրակը “Սպայկայում” էր դեռ`կառավարությունն ասում է կօգնի: Ձերն է, դրա համա՞ր կօգնեք, իսկ գյուղաիցին արդեն քանի օր է տուժված վիճակում է, բայց ոչ մի հստակ խոսք չկա, ոչ մի աջակցություն”:

Անդրադառնալով հակակարկտային կայանների աշխատանքին` Ն. Գրիգորյանը հայտնեց, որ կան գյուղեր որտեղ չկան այդ կայանները, սակայն որտեղ եղել են, չեն աշխատել.

“Եղել են սխալ կրակոցներ, և այն արդյունք չի տվել, պետք են մասնագետներ, որոնք ճիշտ աշխատանք կտանեն հակակարկտային համակարգերի հետ”:

Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ Եղիազար Ասմարյանը նշեց, որ տեղացած կարկտի հետևանքով ոչնչացվել է ամբողջ բերքը:

“Ոչինչ չի մնացել` խաղող, գիլաս, բանջարաբոստանային կուլտուրաներ: Չգիտենք` ոնց ապրել: Բոլորը վարկեր են  վերցրել, բայց ոնց պետք է տանք` չգիտենք: Կառավարությունից խնդրում ենք սառեցնել մեկ-երկու տարով վարկերը, մի քիչ էլ վարկ տան, որ կարողանանք գոնե մյուս գարնանը այդ գումարները վերադարձնենք”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ