25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի պարտատերը դառնան Թուրքիան ու Ադրբեջա՞նը. Հայկական ժամանակ

ՀՀ կառավարությունը որոշել է եվրապարտատոմսեր` եվրոբոնդեր թողարկել: Առաջին խմբաքանակի ծավալը կազմելու է 500 միլիոն դոլար: Ստացված գումարով փորձ է արվելու փակել ՌԴ-ին ունեցած 500 դոլարի պարտքը: Չխորանալով եվրոբոնդի էության մեջ, ընդամենը նշենք, որ սա արտաքին պարտք ներգրավելու մի տեսակ է:

Այսինքն, ՌԴ-ին ունեցած 500 մլն դոլարի պարտքը փակելու համար Հայաստանը մեկ ուրիշ աղբյուրից վերցնելու է հենց 500 մլն դոլար ու 10 տարի անց փակի այն` տոկոսադրույքներով հանդերձ: Սրանով կառավարությունը իր վերցրած վարկի փակումը պարզապես դնում է հաջորդ սերնդի վրա:

Բացի այդ չի կարելի բացառել, որ պարբերաբար եվրոբոնդեր թողարկելու արդյունքում Հայաստանի պարտատերը դառնան Թուրքիան ու Ադրբեջանը, քանի որ եվրոբոնդերը հանվում են ազատ վաճառքի:

Նախագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ