20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Տարոնի համար ճոխ կանի. Հրապարակ

Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին թերթը հարցրեց,  թե ինչո՞ւ չի մասնակցել Տարոն Մարգարյանի հաղթանակին “նվիրված”, Կենտրոն թաղի` մի մասի կազմակերպած միջոցառմանը` քեֆին: “Կենտրոնը դեռ միջոցառում չի արել, ինչպե՞ս մասնակցեի”: Չէ, Նուշիկյանի “բլոկն” արել է: “Էդպես չի կարող լինել, էդպես որ լիներ, 55 տեղամաս ունենք, եթե 55 տեղամասում շտաբները որոշեն, այսպես ասած, ”հաց ուտել”, կստացվի միջոցառո՞ւմ, Ձեր ասելով` քե՞ֆ”:

Բա էսպես ո՞նց կլինի` առանց քեֆի: “Փարվանայում” եզրափակիչ քեֆն արդեն եղել է, մյուս վարչական շրջաններում արդեն եղել է, իսկ Կենտրոնն առանց քեֆի ո՞նց կլինի:

“Օրը որոշելու եմ ես, հենց որոշեցի, ձեզ էլ կհրավիրենք”: Կարո՞ղ է չեք ուզում անել՝ էնքան էլ ուրախ չեք Տարոնի համար: “Չէ, ավելի ճոխ ենք անելու”,- հաստատակամ ասաց նախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ