20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Տերը յուրաքանչյուրիս մասին երազում է այնպես, ինչպես հայրն ու մայրն են երազում երկար սպասված երեխայի մասին

Քրիստոնյան չի կարող հանգիստ կանգնել: Քրիստոնյան պետք է միշտ առաջ գնա…

«Ինչպես ապագա ծնողներն են երազում իրենց երեխայի մասին. ինչպես է նա նայելու և ծիծաղելու և ինչ է լինելու նրա անունը, այդպես էլ Տերն է երազում քո մասին: Տերը ցանկանում է քեզ, այլ ոչ թե մարդկանց բազմությանը, ոչ, հենց քե´զ, քե´զ, քե´զ: Մեզանից յուրաքանչյուրի՛ն»:

Քահանայապետն ասաց այս խոսքերը 2016թ.հոկտեմբերի 13-ին Սբ. Մարթայի տաճարում, Սբ. Պատարագի ժամանակ: Նա ընգծգում է, որ մե´ր՝ քրիստոնյաներիս առանձնահատկությունն այն է, որ մենք «ընտրված» ենք, և որ սա պետք է մեծ անվտանգություն տա մեզ:

«Քրիստոնյան օրհնված է Հայր Աստծո կողմից». Քահանայապետն ասաց քարոզի ժամանակ՝ ելնելով Սբ. Պողոսի՝ Եփեսացիներին գրած նամակից: Կենտրոնանալով «այս օրհնության հատկություններին»՝ նա նշեց, որ քրիստոնյան «ընտրյալ է»: Տերն ընտրել է մեզ մեկ առ մեկ, Նա սիրում է մեզ և անուն է տվել մեզ: Տերը մեզ մեկ առ մեկ է կանչում, «ոչ որպես օվկիանոսային բազմություն»: Սրբազան Քահանայապետը ևս մեկ անգամ կրկնեց. «Մենք ընտրված ու սպասված ենք  Աստծո կողմից»:

«Մտածե´ք այն զույգի մասին, որը երեխայի է սպասում: «Ինչպիսի՞ն կլինի նա: Եվ ինչպե՞ս նա կծիծաղի, կխոսի: Բայց ես համարձակվում եմ ասել, որ Տերը մե´ր, յուրաքանչյուրիս մասին երազում է այնպես, ինչպես հայրն ու մայրն են երազում նրանց երկար սպասված երեխայի մասին: Եվ սա քեզ մեծ անվտանգություն է տալիս: Տերը ցանկանում է քե՛զ, այլ ոչ թե մարդկանց բազմությանը, ոչ, քե´զ, քե´զ, քե´զ: Մեզանից յուրաքանչյուրին: Եվ «հիմքը, Աստծո հետ ունեցած մեր հարաբերությունն է: Մենք խոսում ենք այն Տիրոջ մասին, Ով սիրում է մեզ, Ով ընտրեց մեզ, Ով անուն է տվել մեզ»:

Պետք է նաև նշել այն դեպքը, երբ քրիստոնյան «ընտրված չէ Տիրոջ կողմից», սակայն, երբ նա պատկանում է համայնքին, նմանվում  է ֆուտբոլային ակումբի երկրպագուի: Երկրպագուն ընտրում է թիմը և պատկանում է այդ ֆուտբոլային թիմին:

Հետևաբար, այն քրիստոնյան, ով ընտրված է Տիրոջ կողմից, նա Նրա երազանքն է: Եվ երբ մենք ապրում ենք այսպես, մեր սիրտը լցվում է մեծ մխիթարությամբ, մենք մեզ «լքված» չենք զգում:

Քրիստոնեական օրհնության երկրորդ մասը ներված զգալն է». ասաց Քահանայապետը: Այն տղամարդը կամ կինը, ով մահանում է առանց ներում ստանալու, ամբողջովին «քրիստոնյա» չէ»:

Մենք բոլորս ներվեցինք Քրիստոսի արյան գնով: Բայց ինչի՞ համար ես ներվեցի: Սա հիշողությունն ու հիշեցումն է այն վատ արարքների, որոնք դու ես կատարել. ոչ թե քո ընկերը, քո մերձավորը. այլ դու´: «Ի՞նչ վատ արարքներ եմ կատարել իմ կյանքում»: Տերը ներել է այս բոլոր արարքները: Այստեղ ես օրհնված եմ, ես քրիստոնյա եմ: Սա առաջին մասն է՝ Աստված ինձ ընտրեց և իմ մասին երազեց, այն անունով, որ Նա տվեց ինձ, ես սիրված եմ Աստծո կողմից:

Երկրորդ մասը Աստծո կողմից ներում ստանալն է»:

Երրորդ մասը. «քրիստոնյան այն մարդն է, ով քայլում է ամբողջականությանն ընդառաջ, Տիրոջ հետ հանդիպմանն ընդառաջ, ով փրկեց մեզ:

Քրիստոնյան չի կարող հանգիստ կանգնել: Քրիստոնյան պետք է միշտ առաջ գնա, նա պետք է քայլի: Այն քրիստոնյան, ով հանգիստ կանգնում է, նա այն քրիստոնյան է, ով ստացել է տաղանդը ու կյանքի վախից, կորցնելու վախից, իր տիրոջ  վախից, և վախի կամ հարմարության պատճառով, թաղել է այն: Նա հանգիստ է և իր ամբողջ կյանքն անցկացնում է՝ ոչ մի տեղ չգնալով: Քրիստոնյան մի տղամարդ է, ով ճամփորդում է, մի կին, ով քայլում է, և ովքեր միշտ բարի գործեր են կատարում, փորձելով միշտ լավն անել ու գնալ առաջ»:

Սա քրիստոնեական ինքնություն է՝ օրհնված, քանի որ նրանք ընտրված են, քանի որ նրանք ներված են և ստեղծում են ճանապարհ:

Մենք այնքան անանուն ու հպարտ չենք, որ չզգանք ներողամտության կարիքը: մենք հանգիստ չենք: Թող Տերը՝ իր կոչով, մեզ հետ լինի իր տված շնորհքի օրհնությամբ, սա մեր քրիստոնեական ինքնության օրհնությունն է:

Հատված Հռոմի պապի քարոզից:

Աղբյուրը` armenianchurchco.com

Թարգմանեց Նարինե Գալոյանը

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ