29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

​«Ռեստորանային երաժշտությունը պիտի մնա ռեստորաններում, ակումբայինն`​​ ակումբներում»

img_550badb1a0795

Երգիչ Արթուր Իսպիրյանը կարծում է, որ որոշ մարդկանց ճաշակն այնպես պիտի փոխվի, որ իրենք ամաչեն լսեն ցածրակարգ երաժշտություն, և հեռուստատեսությունը պիտի դրան նպաստի: «Ես սովետական տարիներին եմ մեծացել ու երբեք հեռուստատեսությամբ ցածրաճաշակ ոչինչ չեմ տեսել: Այս անկախության տարիներից սկսած, երբ որ այդ ֆիլտրը վերացավ, որ ինչ կա-չկա, գալիս է եթեր, երբ սեփականացվեց, ստեղծվեց մի իրավիճակ ով ինչ ուզում անում է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա անդրադառնալով Հ1-ով հեռարձակվող «Ամենակարող երգիչ» նախագծին, որի շուրջ բավական մեծ աղմուկ բարձրացավ:

«Երբ հարցրեցի հաղորդման պրոդյուսերին` ինչու եք եթեր տարել, ասաց` դու հլա չգիտես, հետո զարգանալու է, իրենք սկսելու են էստրադային ու ժողովրդական երգեր երգել, կամաց-կամաց ուզում ենք փորձել ու դաստիարակել: Այսպիսի բաներ ասաց, ես էլ չհասկացա` ինչու մենք պիտի այս ամեն ինչը տեսնենք, դաստիարակեիք, նոր եթեր տայիք»-պատմեց նա:

Ըստ երգչի` ռեստորանային երաժշտությունը պիտի մնա ռեստորաններում, ակումբայինն` ակումբներում, իսկ հեռուստատեսությունն ավելի դաստիրակարող,  կրթող պիտի լինի, մանավանդ Հանրային հեռուստատեսությունը: Արթուր Իսպիրյանի խոսքով`  դրանից ավելի վատ ազդեցություն են ունենում հեռուստասերիալներն, որոնք սերունդ են դաստիարակում.

«Այդ արդյունքը մենք ամեն օր տեսնում ենք, փողոցներում այս լկտիությունները, խոսելու ժառգոնը, երիտասարդների մազերի կտրելու ձևն ու հագուկապը: Բոլորը ընդօրինակում են ու ուրիշ ընդօրինակելու տեղ չունեն: Գիտեք` մեր հնարավորոթյունները  ճամփորդելու Եվրոպայում կամ այլ զարգացած երկներում քիչ են, իրենք հեռուստատեսությունից են ընդօրինակում»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ