17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անժելայի “տղամարդը” կխոսի 9 օրից

Հոկտեմբերի 18-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը լսելու է դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու”` Կարեն Արայանի ճառը: Հիշեցնենք, որ Կարեն Արայանը մեղադրվում է դերասանուհու եւ նրա ամուսնու` Ղազար Ավետիսյանի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող, միաժամանակ պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները տարածելու մեջ:

Կարեն Արայանը չի ընդունել մեղադրանքը, եւ դատարանում հայտարարել է, որ լուսանկարները ինքը չի տարածել համացանցում: Նշենք, որ Արայանը նախկինում դատված է եղել, եւ մեղադրանք առաջադրելու պահին` դեռ նախորդ պատժաչափը չէր մարվել:

Մի քանի ամիս շարունակվող դատավարությանը Անժելա Սարգսյանը միայն մեկ անգամ է դատարան ներկայացել: Նա եւ նրա ներկայացուցիչը հրաժարվել են մասնակցել նիստերին: Henaran.am-ի տեղեկություններով, առաջիկա նիստին նա մասնակցելու է` պարզապես լսելու իր  նախկին “տղամարդուն” :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ