29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

“Compass band”-ի պրոդյուսերը ներողություն է խնդրում

image_2304

 

“Մանկական եվրատեսիլ-2012”-ում Հայաստանի մասնակից “Compass band” խմբի պրոդյուսեր Զառա Պետրոսյանը ներողություն է խնդրում “Մանկական եվրատեսիլ”-ի հայկական նախագծի ղեկավար Գոհար Գասպարյանից՝ նրան թյուրիմացության մեջ գցելու համար:

Ստորեւ ներկայացնում ենք Զառա Պետրոսյանի նամակը.

“Մանկական եվրատեսիլ 2012”-ի Հայաստանյան նախընտրական փուլին մասնակցելու համար Հանրային հեռուստաընկերությանն եմ ներկայացրել “Compass band” խմբի կատարմամբ “Sweetie baby” երգի հայտը: Հայտի հետ ներկայացրել եմ “Compass band”-ի 4 մասնակիցների լուսանկերները եւ ձայնագրված “Sweetie baby” երգը` մենակատար Դավիթ Պարոնիկյանի կատարմամբ: Հետագայում, երգի տեսանյութի պատրաստման ժամանակ, որոշեցի ներառել նաեւ իմ աշակերտ` Միաքայել Վարոսյանի մասնակցությունը, ով որեւէ առնչություն «Compass band»-ի հետ չի ունեցել: Պատրաստված տեսանյութը ինձ բերեց այն մտքի, որ Միքայելին նույնպես կարելի է ներառել «Sweetie baby» պրոյեկտի մեջ` ընդամենը որպես շեյքերահար: Սակայն ինչպես իր բոլոր  հարցազրույցներում նշել է հենց Միքայել Վարոսյանը, նա “Compass band”-ի մասնակից չի հանդիսանում:

Միքայել Վարոսյանին որպես շեյքերահար պրոյեկտում ներառելու մասին տեղեկացրել եմ Հ1-ի ղեկավարությանը: Ինձ է զանգահարել Գոհար Գասպարյանը` ճշտելու համար տղայի տարիքը: Վստահ լինելով, որ մի քանի ամսվա տարբերությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Միքայելի մասնակցության համար /Միքայելի 10 տարին լրանում է 2013 թվականի հուլիս ամսին/` Գոհար Գասպարյանին վստահեցրել եմ, որ Միքայելը 10 տարեկան է:

Բազում միջազգային մրցույթների /28 մրցույթ` Չինաստան, Եգիպտոս, Մալթա, Չեխիա, Բուլղարիա, Մոլդովա, Բելառուս, Ղազախստան, Մակեդոնիա, Ուկրաինա…/, որոնք բերել են Հայաստանին հաղթանակներ / ավելի քան 30 մրցանակ` ի դեմս Վարդուհի Վարդանյանի, Անդրեի, Լիանայի, Էմմա Ասատրյանի, Էրիկի, Անի Քրիստիի, Սերգեյ Գրիգորյանի, Արմինե Օվոյանի /, մասնակցության իմ հսկայածավալ փորձը ցույց է տվել, որ տարիքային առումով մի քանի ամսվա տարբերությունը երբեէ չի համարվել մրցութային կանոնների խախտում: Եղել եմ միջազգային ժյուրիի անդամ եւ պատվավոր հյուր բազում միջազգային մրցույթներին եւ այն դեպքերում, երբ մրցույթի կազմակերպիչները գտել են, որ մասնակիցը արժանի է մասնակցելու մրցույթին, տարիքային մի քանի ամսվա տարբերությունը չի զրկել նրան մասնակցության հնարավորությունից:

Ցանկանում եմ ներողություն խնդրել Հ1-ի ղեկավարությունից եւ իհարկե առաջին հերթին Գոհար Գասպարյանից` նրանց շփոթության մեջ գցելու համար: Հայտարարում եմ, որ Հ1-ը այս ամենի հետ ոչ մի կապ չունի եւ ընկել է այս խառնաշփոթի մեջ բացառությամբ իմ պատճառով:

Անկեղծ լինելով, ուզում եմ ասել, որ չէի ակնկալում հաղթանակ եւ հույս չունեի, որ կկայացվի արդար որոշում: Մեր հաղթանակը մեծ ուրախություն ու անակնկալ եղավ բոլորիս համար` ստիպելով այսուհետ լինել շատ զգոն, քանի որ ինչպես փորձը ցույց տվեց Հայաստանում հնարավոր է արդար մրցույթի անցկացումը:

Հիշեցնենք, “Մանկական Եվրատեսի-2012″ի մասնակիցներից մեկի ներկայացուցիչը` Միքայել Մարգարյանն այսօր հայտրարություն էր տարածել` կեղծիքի մեջ մեղադրելով Հ1-ի ղեկավարությանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ