25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մոռացեք, Հայաստանում սոցիալական բունտ չի լինելու

“Ընդդիմադիր կուսակցությունները միշտ մասնակցում են, գալիս են նույն արդյունքին , բողոքարկում են , սակայն անարդյունք: Եթե ազատ ընտրություններ անցկացնելու հնարավորություն չկա, եթե ընտրողը կաշառվում է, ի՞նչ նշանակություն ընտրական կոմպանիայի դերը` ոչ մի նշանակություն չունի”,-այսօր “Հենարան” ակումբում հայտարարեց ՌԱՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը:

Ընդդիմությունը պիտի կարողանա իմի գալ, վերջապես պարզեն, թե ինչ են ուզում: Ըստ փորձագետի, ՀՅԴ-ն ոնց էլ ուզում է ներկայացված լինի, չի կարող ոչինչ փոխել: ՀՀՇ-ում կամ ՀԱԿ-ում մինչեւ օրս էլ  բոլոր կուսակցությունները ձեւավորվել են մի անձի շուրջ: “Եթե հիմա կարողանան կոլեգիալ մի ուժ ստեղծեն, գուցե կարող են շարժել ինչ-որ բան”,-ասաց Սարգսյանը:

Ընտրական տեխնոլոգիայի փորձագետ Արմեն Բադալյանի  խոսքով, ընդդիմադիրներին չհաջողվեց ցույց տալ, որ ՀՀԿ-ն եւ Տարոն Մարգարյանը նույնն են:

“Մարդիկ գնում էին քվեարկելու Տարոնին, ասում էինք` ՀՀԿ-ին եք քվեարկում, ասում էին` չէ, Տարոնը ինչ կապ ունի “Հանրապետականի” հետ, մենք դեմ ենք Հանրապետականին”,-պատմեց  Արմեն Բադալյանը:

Մանդատները վերցնելը կամ չվերցնելը ոչինչ չի փոխի: “Հայաստանում կա կրիմինալ “էրգենեկոն”, այն ինչ ասի, այն էլ կանի Տարոն Մարգարյանը”,-ասաց Բադալյանը` նշելով, որ համապետական իշխանափոխություն սեփական ուժերով չես կարող անել, ԽՍՀՄ նախկին երկրներից միայն չորսում է հեղափոխություն եղել, եւ բոլոր դեպքերում էլ Արեւմուտքի կամ Ռուսաստանի օգնությամբ:

Քաղաքագետը նշեց, որ մարդիկ, որոնք տարբեր միջոցներով փորձում են ասել, թե ուր որ է սոցիալական բունտ է պակթելու Հայաստանում, սխալվում են: “Մոռացեք, Հայաստանում սոցիալական բունտ չի լինելու: Մարդիկ չեն ծնվել անընդհատ պայքարելու համար եւ չեն էլ կարող անվերջ պայքարել”,-ասաց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ