25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պուտինի այցելության նպատակը

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան թեկուզև ՀԱՊԿ-ի շրջանակներում է, սակայն սա ուղղակի առիթ էր՝ քաղաքական որոշակի նպատակներին հասնելու համար:

«Պիտի այս ամեն ինչը նայենք միջազգային քաղաքականության կոնտեքստում. Ռուսաստանը հիմա շատ ինտենսիվ փորձում է  հարաբերություններ կառուցել այս տարածաշրջանի երկրների հետ: Մասնավորապես հիշում եք՝ Թուրքիայի հետ հարաբերությունները սառեցված վիճակում էին, հիմա նկատվում է, որ Ռուսաստանը փորձում է  նոր հարաբերություններ ստեղծել Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մ. Սարգսյանը:

«Բոլոր այս հանդիպումները մեծ նշանակություն ունեն Ռուսաստանի համար, որը փորձում է  վերանայել ու նոր հարաբերություններ ստեղծել հարևան պետությունների հետ՝ թե Անրկովկասում, թե Թուրքիայի ու Իրանի հետ, թե ինչ-որ նոր աջակցություն գտնել այդ երկրների հետ Արևմուտքի հետ հարաբերությունների համար»,-հավելեց նա:

Քաղաքագետը բնական է համարում, որ Հայաստանում անելիքներ շատ ունի Ռուսաստանը, քանի որ Հայաստանի դերը շատ մեծ է. «Եթե Ռուսաստանը  ցանկանում է  հարաբերությունները բարելավել այդ երկրների հետ, Հայաստանի դիրքորոշումը շատ կարևոր է, որովհետև այս բոլոր երկրները, չհաշված Իրանը, խնդիրներ ունեն Հայաստանի հետ: Հիմա ո՞նց անել, որ ամեն ինչը ընդհանուր մի կոնցեպտի մեջ հնարավոր լինի տեղավորել: Սա դժվար խնդիր է, մանավանդ Հայաստանում միանշանակ չի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ: Այն հանագմանքը, որ Ռուսաստանը փորձում է ամեն կերպ Հայաստանի հաշվին  հարաբերությունները լուծել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, համընդհանուր գիտակցությա առարկա է դարձել, բոլորը դա հասկանում են, ու դրա համար էլ ամեն մի քայլ, որ անում է  Ռուսաստանը Հայաստանում, թերահավատորեն են վերաբերվում»,-շեշտեց Մանվել Սարգսյանը:

Վերջինս հիշեցրեց՝ Ռուսաստանին հիմա ամեն պետք հարկավոր է նորից Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծել ու օգտագործել այդ հարաբերություններն՝ Արևմուտքին ինչ-որ կերպ դիմակայելու համար: «Նույնիսկ հիմա խոսվում է  Ռուսաստան-ՆԱՏՕ պատերազմից, և Թուրքիային փորձել հետ պահել Արևմուտքից, դա հիմնական խնդիրն է  Ռուսաստանի: իսկ Թուրքիայի խնդիրն էլ Հայաստանն է:

Հիմա Ռուսաստանը փորձում է մեծացնել ազդեցությունը Հայաստանի վրա ու ցույց տալ, որ իրենից է կախված Հայաստանի ու Թուրքիայի փոխհարաբերությունները ևս: Ամեն տարի, երբ Ռուսաստանը փորձում է հարաբերություններ ստեղծել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, կենտրոնում հայտնվում է  Հայաստանն իր խնդիրներով: Մենք էլ փորձում ենք պարտադրել Ռուսաստանին սեփական շահերը չպաշտպանել Հայաստանի հաշվին»,-եզրափակեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ