23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Աստիճանը պոկվել է ու ընկել 4 տարեկան երեխայի վրա. դաժան իրականության պատկերը/վիդեո/

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10-րդ շենքը 4-րդ կարգի  վթարային է ճանաչվել դեռևս 2009 թվականին: Բնակիչները փաստում են, որ նման որոշում է կայացվել , սակայն իրենց այդպես էլ չեն վերաբնակեցրել:

«Շենքը փլուզվում է, տակը լրիվ ջուր է լցված, տանիքը քանդվում  է մարդկանց գլխին: 28 քառակուսի մետր տներում ապրող մարդիկ անձրևի ժամանակ չգիտեն որտեղ պառկացնեն երեխաներին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ամալյա Լալայանը:

Աղավնի Սարգսյանն էլ նշեց, որ պատերի վրա սունկ է աճում: Շենքում մոտավորապես 70 մարդ է բնակվում:

«Աստիճանը պոկվել է ու ընկել 4 տարեկան երեխայի վրա»,-մատնացույց անելով երեխային ասաց Աղավնի Սարգսյանը:

Բնակիչները դիմել են վարչապետ Կարեն Կարապետյանին: Նրանք տեղեկացնում են, որ Աջափնյակում իրենց վերաբնակեցնելու նպատակով կառուցված շենքեր կան, սակայն չգիտես ինչում գործընթացը չի սկսվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ