24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այդ մարդկանց, որոնք երբեք ընդդիմություն չեն եղել

”Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի ցանկանում մեկնաբանել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը: ”Առանց մեկնաբանության”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Սարգսյանը:

”Ես չեմ ուզում այդ մարդկանց, որոնք երբեք ընդդիմություն չեն եղել ու չեն էլ հայտարարել, որ ընդդիմություն են, այլընտրանք են, որևէ կերպ մեկնաբանել, առավել ևս նշված անձին մեկնաբանելու ցանկություն չունեմ”,-շարունակեց նա:

Հարցին` ինչով է պայմանավորված Զոհրաբյանի նման վերաբերմունքն իր անձին եւ որոշ ընդդիմադիր դեմքերի հանդեպ, Արամ Սարգսյանը հորդորեց այդ մասին Զոհրաբյանին հարցնել:

Հիշեցնենք, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր ասել է. “Մենք չենք պատրաստվում լինել Դավիթ շահնազարյանների, Արամ սարգսյանների, մակեյանների, գիմիշյանների եւ նմանների պես ընդդիմություն”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ