23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Երրորդ փուլը. Ժամանակ

Հայաստանում անցկացվսսծ ՏԻՄ ընտրությունների նկատմամբ արձագանքներում նկատելիորեն գերակշռում է այն, որ դրանք խորհրդարանական ընտրությունների մանրակերտն էին։ Այն, որ դրանցում կիրառվել են մոտեցումներ, որոնք փորձակրվել են խորհրդարանական ընտրությունների համար, կասկածից վեր է, սակայն միաժամանակ անկասկած է եւ այն, որ խորհրդարանական ընտրությունները ոչ միայն իրենց ծավալային եւ աշխարհագրական, այլ նաեւ աշխարհաքաղաքական ընդգրկումով բավականին լայն են ՏԻՄ ընտրություններում մանրակերտվելու համար։

Եվ ուրեմն, խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ դատողությունների եւ դիտարկումների հարցում ՏԻՄ ընտրությունները որպես մանրակերտ դիտարկելը կլինի բուն խնդրից շեղվելու ամենակարճ ճանապարհներից մեկը։ Ընդ որում, մի բան, որին կւսրծեք թե այնքան էլ դեմ չեն իշխանությունները։ Իշխող համակարգը դեմ չէ, որպեսզի հանրությունը եւ հասարակական-քաղաքական ակտիվը ՏԻՄ ընտրությունները դիտարկի որպես մանրակերտ, եւ ըստ այդմ էլ պատրաստվի, նախապատրաստվի նախընտրական գործընթացներին եւ պլանավորի ու մշակի սեփական քայլերը։

Դա իշխանությանը հնարավորություն կտա խորհրդարանի ընտրությանն ընդառաջ սեփական քայլերը մշակելիս լինել առաջ եւ ազատ լինել ավելորդ մրցակցությունից։ Իրականում, ընտրություններն ընդհանրապես Հայաստանում տեղի ունեցող գործընթացի առանցքային շարժիչը չեն։ Դրանք կարճաժամկետ խնդիր Են։ Երկարաժամկետ առումով Հայաստանում ընդամենը տեղի է ունենում քաղաքական համակարգի վերաձեւման հերթական փուլը, հերթական պայմանական տասնամյա փուլը։ Մեծ հաշվով, դրա առաջին փուլը 1998-99 թվականն էր, երկրորդը 2006-07 թվականը, երրորդը` 2016-17 թվականը կլինի։

Ընդ որում, այդ փուլերը միմյանց հաջորդական, շղթայական շարունակությունն Են։ Առաջին փուլում ձեւավորվեց իշխանական բեւեռը՝ ՀՀԿ տեսքով։ Երկրորդ փուլում դրվեց երկբեւեռ իշխանական համակարգի անցման եւ այդ միջոցով ընդդիմադիր դաշտի հետ առավել արդյունավետ հարաբերման խնդիր, որը սակայն չհաջողվեց լուծել ակնկալվող արդյունավետությամբ, մի շարք արտաքին եւ ներքին գործոնների պատճառով։

Այդ պատճառով, անցնող տասնամյակում իշխանությունը վերադառնալով միաբեւեռ տարբերակին, խոշոր հաշվով սկսեց դիտարկել արդեն ոչ թե իշխանական երկրորդ բեւեռի, այլ երկրորդ բեւեռի ընդդիմադիր կարգավիճակի տարբերակը։ Այսինքն, ոչթե իշխանությունն է լինում երկբեւեռ, այլ ընդհանրապես քաղաքական համակարգը, իհարկե այն խաղի կանոնների շրջանակում, որը կմշակի եւ այդ համակարգի հենքում կդնի իշխանությունը։

Ներկսսյումս Հայաստանը գտնվում է այդ փուլում։ Գրեթե կասկած չկա, որ դրա համար մեկ փուլը՝ ընդհանուր առմամբ շղթայի երրորդ փուլը չի լինի բավարար։ Ավելին, հավանաբար կպահանջվեն մեկից ավելի նոր փուլեր, քանի որ իշխւսնության համար կանխատեսելի, խաղի ընդհանուր կանոնների շուրջ հայտարարի եկած կամ պարզապես հենց իշխանության կերտած ընդդիմադիր բեւեռի ձեւավորումը բոլոր դեպքերում լինելու է բավական բարդ ու ժամանակատար խնդիր եւ այդ խնդրի լուծման հարցում գզրոցից կհանվեն եւ կմտցվեն մի շարք գործիչներ, կլինի նորերի ներգրավման փորձ, առաջարկների տարբեր փաթեթներով։

Ըստ էության, ներկայիս ներքաղաքական կյանքում հեռանկարների առումով իշխանության այդ մոդելներին զուգահեռ այլ մոդելների րւղղությամբ համակարգված ջանքեր գոյություն չունեն, իսկ եթե նշմարվում են, ապա առավելապես նախընտրական դիսկուրսի շրջանակում, ինչն այդ ջանքերը զրկում է թե կարճաժամկետ, թե հեռահար մրցունակությունից։

Սա Հայաստանի ներքաղաքական կյանքի առանցքային, բայց անտեսվող խնդիրներից մեկն է, ինչի հետեւանքով էլ հասարակական-քաղաքական միտքը շարունակաբար գտնվում է լոկ իշխանական մոդելներին արձագանքելու ռեժիմում, որի պարագայում արդեն կարեւոր չէ, թե ինչպիսին է այդ արձագանքը։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ