25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լարված է եղել. Հրապարակ

Նախորդ օրը “Ժառանգության” քաղխորհրդի նիստը տեւել է 3 ժամ եւ անցել է բավական լարված մթնոլորտում` 2-ն ընդդեմ 22-ի ֆորմատով: Նիստին մասնակցած Րաֆֆի Հովհաննիսյանը նախ լսել է “կողմերին”, ապա ընդվզող կողմին առաջարկել է վերջնագրերով չխոսել, ինքը եւս կողմ է եղել մանդատները վերցնելուն: Օրակարգի միակ հարցը, բնականաբար, առնչվել է Երեւանի ավագանու մանդատների ճակատագրին:

Դրանք վերցնելուն դեմ են արտահայտվել “Բարեւ, Երեւանի” համամասնական ցուցակից Ալեն Սիմոնյանը եւ Սուսաննա Մուրադյանը: Ա. Սիմոնյանն իր տեսակետը հիմնավորել է հերթական չընտրված մարմինը չլեգիտիմացնելու պատճառաբանությամբ:  Ս. Մուրադյանը նշել է, որ համաձայն կլինի մանդատները վերցնելուն այն դեպքում, եթե հերթականությունը “Ժառանգության”  շահերից բխի:

Թերթի հիշեցմամբ` “Բարեւ, Երեւանի” ցուցակից ավագանու մանդատ են ստանալու 6 պատգամավորներ: Ս. Մուրադյանի ակնարկը, ըստ թերթի աղբյուրների, առնչվել է ԺՈւԿ ներկայացուցիչ Էմանուել Գասպարյանին, որը նույնպես ցուցակով ավագանու անդամ կդառնա: “Միջնորդությունը” չի ընդունվել: Եթե ընդունվեր, նրա փոխարեն մանդատ կստանար երգիչ Արթուր Իսպիրյանը, որի կատարմամբ էր հնչում “Բարեւ, Երեւանի”  հիմնը:

Ինչ վերաբերում է մանդատ վերցնելու ջատագովներին, ապա նրանք գտել են, որ պետք է վերցնել ու “ճակատամարտել”,թույլ չտալով ապօրինի որոշումներ, հողհատկացումներ եւ այլ անօրինականություններ քաղաքապետարանում:

Ի դեպ, ինքնաբացարկի դիմում ներկայացրած “Ա1+”-ի ղեկավար Մելս Մովսեսյանը չի մասնակցել քաղխորհրդի նիստին, սակայն, որպես բարի կամքի դրսեւորում, տեղյակ է պահել, որ ուղիղ եթերով կհեռարձակի ավագանու նիստերը:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ