19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նրանք առայժմ չորսն են. Ժամանակ

Թերթի  տեղեկություններով՝ նոր կառավարության կազմավորումից հետո փոփոխություններ են սպասվում նաեւ գերատեսչությունների միջին օղակներում։ Կփոխվեն որոշ մարզպետներ։ Արդեն շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հավանաբար իրենց պաշտոններին հրաժեշտ կտան Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ):

Թերթի Մեր տեղեկություններով՝ Տավուշի մարզպետ կարող է նշանակվել պաշտոնաթող գեներալ Արշալույս Փայտյանը։ Սակայն հիշեցնենք, որ Փայտյանի անունը կապվում է ՊՆ-ում գոմեշի մսի աղմկոտ պատմության հետ։ Կարծիք կա նաեւ, որ իր պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ Սյունիքի “լեգենդար” մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նշենք, որ օրերս նախագահ Սերժ Սարգսյանը նրան պարգեւատրել է շքանշանով, որպեսզի պաշտոնանկությունը շատ ցավոտ չլինի։

Իշխանական վերնախավում վերոնշյալ մարզպետներից դժգոհություն կա՝ կապված նախագահական ընտրություններում այդ մարզերում ու հատկապես մարզկենտրոններում Սերժ Սարգսյանի ստացած վատ արդյունքների հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ