24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Օգնելու փոխարեն՝ բժիշկն աղջկան խորհուրդ է տվել եկեղեցի գնալ ու մոմ վառել /վիդեո/

Արտասովոր միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Պրիմորյեի հիվանդանոցներից մեկում։ Հիվանդանոց է դիմել դպրոցական աղջիկ՝ ծնողների հետ ու ասել, որ իրեն թափառական շուն է կծել։

Սակայն փոխանակ կատաղության դեմ պատվաստում անելու՝ բժիշկներն աղջկան ու նրա ծնողներին խորհուրդ են տվել գնալ եկեղեցի ու մոմ վառել, որպեսզի շունը առողջ լինի, հիվանդություն չունենա։

Բժիշկները բացատրել են իրենց խոսքերը նրանով, որ պատվաստանյութ չունեն, որպեսզի պատվաստեն երեխային։

Առողջապահության նախարարությունը դեպքի առթիվ քննություն է սկսել, քանի որ նշում է, որ Ռուսաստանի բոլոր հիվանդանոցները, համաձայն նախարարության տվյալների, ապահովված են կատաղության դեմ պատվաստանյութերով։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ