20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Սառնարանից հանած դիակները գործ չունեն քաղաքական դաշտում»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողովում նախագահի պաշտոնական ներկայացուցչի ու նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղեկալի պաշտոններից ազատվելու համար, աղմկահարույց հայտարարություններ արեց   «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ  ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի մասին:

Անդրադառնալով այս ամենին՝ Էդմոն Մարուքյանն ասել է. «Բազմաթիվ զանգեր ստացա այս ամենի հետ կապված: Վանաձորից էլ զանգեցին: Ասում են՝ ա՛յ Էդմոն ջան, տե՛ս ՝ ինչ է կատարվում. Վիկտոր Դլլաքյանին քաղաքական դիակների սառնարանից հանել են և ուղարկել քաղաքական դաշտ»:

Էդմոն Մարուքյանը շեշտել է ՝ Դալլաքյանն արդեն իր դեմքով է հանդես գալիս քաղաքականության մեջ:
«Այն, ինչ  նա ասում է, արդեն չորս տարի է ասում է՝ սրա-նրա անունով հոդվածներև տպելով: Մի քանի օր առաջ էլ ինչ-որ մեկին էր վարձել. ասուլիս էին անում, ասում էին՝ պետական մասշտաբի հանցագործ եմ… Հիմա վերջապես նա իր դեմքով խոսում է: Մինչև հիմա իրեն պատասպանելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ մինչ այժմ նա իր դեմքով ինչ որ բան չի ասել»:

Դալլաքյանն ասուլիսի ընյթացքում նշել էր՝  Մարուքյանը 1 տարի 8 ամիս բնակվել է այլ երկրում, ինչը, ըստ Դալլաքյանի, հակաօրինական է:

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Մարուքյանը շեշտել է ՝ մոտ մեկ տարի ուսանել է ԱՄՆ-ում ՝  ՀՀ և ԱՄՆ միջև կնքված միջպետական համաձայնագրի շրջանակում:

«Այս ժամանակահատվածում  սովորել եմ ԱՄՆ- ում ու վերադարձել եմ իմ երկիր՝ իմ մասնագիտական կարողություններն օգտագործելու: Օրենքի խախտում չի եղել: Այդ նա է օրեքը խախտել՝ անձնական տվյալներ  հրապարակելով իմ և իմ ընտաննիքի վերաբերյալ», – նշել է Մարուքյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ