23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ունենք լուսավոր հանցագործ, որը պապաներ ունի իշխանության վերին օղակներում. Դալլաքյանը՝ Էդմոն Մարուքյանից (վիդեո)

«Ես համագործակցել եմ ՀՀ 3 նախագահների հետ, ու ես սիրում եմ իմ երկիրը, իմ ժողովրդին, ու այդ պատճառով էլ համագործակցել եմ 3 նախագահների հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողովում նախագահի պաշտոնական ներկայացուցչի ու նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղեկալի պաշտոններից:

Այնուհետ Վիկտոր Դալլաքյանը հերթով ներկայացրեց, թե ինչ գործունեություն է ծավալել իր պատգամավոր եղած տարիներին, ինչ նախագծերի շուրջ է համագործակցել ՀՀ 3 նախագահների հետ: Նա ընդգծեց, որ երբեք նախագահներին անձնական հարցերով չի դիմել:

Դալլաքյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը 2012 թվականի փետրվարին իրեն հրավիրել է նախագահական նստավայր, առաջարկել համագործակցել ու անդամակցել ՀՀԿ-ին. «Նա ընդունել է իմ մոտեցումներն, ու ես անդամակցել եմ ՀՀԿ-ին: Սակայն 2012-ի մայիսին Սերժ Սարգսյանն իմ դիմ օգտագործեց «լուսավոր հանցագործին» ու դրա հետ կապված մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ»: Ըստ Դալլաքյանի՝ նա Արցախում 2012 թվականի մայիսին հանդիպում է ունեցել նախագահ Սարգսյանի հետ, որտեղ վերջինս հարցրել է, թե ինչու այդպես ստացվեց՝ Վանաձորի ընտրությունների հետ կապված: Դալլաքյանը պատասխանել է, որ չնայած իշխանության աջակցությանն ինքը չի ընտրվել պատգամավոր, ապա հիշեցրել է, որ իր մրցակիցը՝ ներկայումս անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, 1 տարի 8 ամիս բնակվել է այլ երկրում, ու ըստ բանախոսի՝ Մարուքյանի հետ ևս Նախագահը հանդիպում է ունեցել:

«Այս 4 տարիների ընթացքում փաստաբան Վահե Հովսեփյանը դիմել է դատարան թիվ 30 ընտրատարածքում պատգամավորի ընտրության հետ կապված»,-ասաց նա ու շեշտեց, որ ԱԱԾ նախկին ու ներկա պետերը, ոստիկանապետը, ԿԸՀ նախագահը և այլք ստել են՝ սրա հետ կապված: Նա ներկայացրեց ռուս համապատասխան պաշտոնյայից ստացած փաստաթուղթը, որտեղ ասվում է, որ Էդմոն Մարուքյանը ՀՀ-ից բացակայել է 1 տարուց ավելի ժամկետով:

«Մենք Ազգային ժողովում ունենք լուսավոր հանցագործ, որը պապաներ ունի իշխանության վերին օղակներում»,-հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է Դալլաքյանը դարձել Ազգային ժողովում ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը ու սկսել աշխատել նախագահական նստավայրում, ապա նա այսպես բացատրեց. «Ես 4 տարի սպասել եմ, քանի որ կա հետևյալ թևավոր արտահայտությունը՝ «կա քարերը հավաքելու և քարերը նետելու ժամանակը»: Եկել է իմ՝ քարերը նետելու ժամանակը: Ես այս 4 տարիների ընթացքում երբեք Սերժ Սարգսյանի հետ անձնական հանդիպում չեմ ունեցել, իմ պաշտոնը եղել է խորհրդրանշական»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ