25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծառուկյանը ներե՞լ է (վիդեո)

«Մեկնաբանություններն ավելորդ են, մեղադրանքները մեր ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից՝ երբեմն հասարակությանն ու իշխանություններին, ցույց տվեցին, որ մեղավոր են բացառապես իրենք: Եթե գալիս են ընդհանուր հայտարարի ու հուշագիր ստորագրում, որևէ մեկին մեղադրելն անիմաստ է»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով Վանաձորում երեկ տեղի ունեցածի մասին: Նկատենք, որ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը 19 ձայնով, սակայն նախապես հուշագիր էր ստորագրվել ՀՎԿ-ի, ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» միջև սատարել ԼՀ-ի թեկնածու Քրիստ Մարուքյանին:

«Այն, ինչ տեղի ունեցավ, տեղի ունեցավ, և դրա հետ որևէ վիճարկությունն անիմաստ է. ՀՀ ներքաղաքական կյանքն իր ցանկացած զարգացման դեպքում անկանախտեսելի է ու անքննելի, որ ինչ կլինի վաղը, դժվար է այսօր միանշանակ ասել, բայց կա որոշակի դիսբալանս, որը ինչ-որ կերպ պետք է լուծում ստանա»,-հավելեց Գ. Իսագուլյանը: Վերջինս այստեղ հիշեց ԲՀԿ նախկին առաջնորդ ու հիմնադիր Գագիկ Ծառուկյանին:

Բանախոսը նկատեց՝ շատերը հարցադրում են անում արդյոք կվերադառնա մեծ քաղաքականություն Գագիկ Ծառուկյանը, ինքը վստահ է՝ այդ հարցի պատասխանը որևէ մեկը չգիտի, և նման որոշում ամենևին չկա էլ: «Բայց որպեսզի ընդդիմադիր ու իշխանական դաշտի խնդիրները լուծվեն, անհրաժեշտ են մարդիկ, ովքեր միշտ ունեցել են կամուրջի դերակատարություն, այս առումով ԲՀԿ-ն իսկապես ունեցել է նման դերակատարարություն, երբ Գագիկ Ծառուկյանն էր գլխավորում այն: Եթե նա որոշի հետ գալ, կունենանք մի իրավիճակ, երբ բալանսավորվելու է ծայրահեղ ընդդիմադիր ու իշխանական թևերի միջև որոշակի կամուրջ, իրավիճակի կայունացնող կլինի»:

Դիտարկմանը, թե այսինքն Գագիկ Ծառուկյանը փրկիչ է ու գալու է՝ փրկելու երկրում ստեղծված իրավիճակը, նա արձագանքեց, թե Փրկիչը մեկն է՝ Տերը. «Որևէ մեկը փրկիչ չէ, բայց կան մարդիկ, ովքեր բալանսավորում են որոշակի խնդիրներ»:

Հարցին, թե ինչպես կընկալվի նրա վերադարձը՝ հաշվի առնելով, թե ինչպես նա հեռացավ քաղաքականությունից, Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց, որ շարքային քաղաքացիներն իրենից միշտ էլ հետաքրքրվում են, թե երբ է Գագիկ Ծառուկյանը վերադառնում քաղաքականություն. «Երբ մարդը կարողանում է կու տալ ինչ-որ բաներ ու ներել, դա որակե՞նք որպես բացասական երևույթ»: Ճշտող հարցին՝ Ծառոըւկյանը ներել է նախագահ Սերժ Սարգսյանին, նա ասաց. «Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է ներել, բաժանվել միանալ, դրանով է տարբերվում քաղաքականությունը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ