23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Տերը ճանաչում է բոլորի սրտերը

Որդյակ իմ, մի նախանձիր չար մարդկանց եւ մի ցանկացիր ապրել նրանց հետ, որովհետեւ նրանց սիրտը խաբեություն է խորհում, եւ նրանց շուրթերը խոսում են ցավեր պատճառելու մասին:

Տունը շինվում է իմաստությամբ, հաստատվում է խելացիությամբ, եւ շտեմարաններն ամեն տեսակ հարստությամբ ու բարիքներով լցվում են գիտությամբ:

Իմաստունը լավ է հզոր մարդուց, եւ խոհեմ մարդը` մեծամեծդաստակրտներ ունեցողից: Պատերազմը մղվում է ռազմավարությամբ, եւ հաջողությունը կախված է սրտի խորհուրդներից:

Իմաստւթյունն ու բարի խորհուրդները գտնվում են իմաստունների դռներին: Իմաստունները չեն խոտորվում Տիրոջ խոսքից, այլ խորհուրդ են անում իրենց հավաքույթներում: Մահը պատահում է խրատ չլսողներին, իսկ անզգամը մեռնում է մեղքերի մեջ:

Պղծությունը խայտառակում է ժանտագործին` նրա չար եւ նեղ օրերին, քանի դեռ նա չի մեռել: Փրկիր նրանց, ում մահվան են տանում, եւ ոչինչ մի խնայիր մահապարտներին փրկագնելու համար:

Բայց եթե ասես, թե` ես նրան չեն ճանաչում, ոչ էլ նա` ինձ, ապա իմացիր, որ Տերը ճանաչում է բոլորի սրտերը, եւ Նա, որ ստեղծեց բոլորի շունչը, ճանաչում է բոլորին եւ յուրաքանչյուրին հատուցելու է ըստ նրա գործերի:

Առակներ 24:1-12

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ