25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սուրենը զոհվեց ընկերների հետ

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՍՈՒՐԵՆ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ։

Այսօր հոկտեմբերի 10-ին անմահ հերոս ՍՈՒՐԵՆ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ կդառնար 37 տարեկան։
Սուրեն Մելքումյանը հայոց բանակի այն սպաներից մեկն էր, ով հավատարիմ մնաց իր սպայական պարտքին։ Նա իր չորս սպա ընկերների հետ օգնության հասավ կենաց-մահու մարտ մղող զինվորներին։ Նրանք կանգնեցին իրենց մարտիկների կողքին և մարտնչեցին մինչև վերջ, մինչև արյան վերջին կաթիլը։Մայոր՝ Սուրեն Մելքումյանը գնդին վառելիքով ապահովելու ծառայության պետն էր, 4 զավակների հայր, նա առանց տատանվելու նետվեց առաջնագիծ, որտեղ ծանր մարտ էր մղվում, նա մարտնչեց որպեսզ հասարակ զինվոր, և իր 4 սպա ընկերների հետ կյանքը տվեց հայրենի հողի համար։

Սուրեն Մելքումյանը իրեն միշտ հայրենիքի զինվոր էր պատկերացնում։ Քաջ ազատամարտիկի որդին մեծացել էր, հինավուրց Տումի գյուղում՝ Արցախի ազատության համար պայքարի պատմական կենտրոններից մեկում։ Հերոս Սուրեն Մելքումյանը ծնվել է 1979թ․ հոկտեմբերի 10-ին, Արցախի Հադրութի շրջանի Տումի գյուղում։

Հերոսն ունի 4 որդի՝ Գրիշան, Հայկը, Հարութը և Հրայրը,նրանք Արցախի ապագան են, հայոց հողի ապագան։ Սուրեն Մելքումյանին ընկերները հիշում են, որպես հիանալի սպայի, հավատարիմ ընկերոջ,լուսավոր ու կենսուրախ մարդու։Սուրենը զինվոր էր, բայց ամբողջ սրտով պատկանում էր հայրենի հողին։Ցավոք Սուրենը զոհվեց իր ընկերների հետ, նրանք մինչև վերջ կանգնեցին իրենց տասնութ-տասնինը տարեկան զինվորների կողքին և մարտնչեցին մինչև վերջ․․․․․․․․․․․․․․։ Նրանք կարող էին մնալ թիկունքում, սակայն նրանք իսկական հայ հրամանատարներ էին, իսկական սպաներ, և արեցին իրենց ընտրությունը՝ ՄԱՐՏՆՉԵԼ։

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ ՄԱՐՏԻՐՈՍՎԱԾ ԱՆՄԱՀՆԵՐԻՆ։

ՆՌԱՆ ՀԱՏ – ԱՐՄԻՆԵ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ