25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինքնասպանությունների թվի աճ է գրանցվում. հոգեբանը մանրամասնում է

ՀՀ  ԱՆ գլխավոր հոգեբուժ, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանը և «Հայկական հոգեբուժական ասոցիացիայի» պատասխանատու քարտուղար, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրահոգեկան առողջության կենտրոնի» գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանն այսօր՝հոկտեմբերի 10-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են   հոգեկան առողջության խնդիրներին

«Հոգեկան հիվանդությունների զգալի աճ կա, ինչը մտահոգիչ է: Եվրոպական երկրներում ամեն 7-րդը տառապում է հոգեկան կամ վարքի հետ կապված  խնդիրներից, մեզ մոտ ավելի բարվոք է իրավիճակը»,- ասել է Խաչատուր Գասպարյանը:

Խաչատուր Գասպարյանը տեղեկացրել է,որ Հայաստանում հաշվառված է հոգեկան խնդիրներ ունեցող 51 հազար անձ, որոնցից  25 հազարի հետ է ակտիվ աշխատանք տարվում, սակայն  կան անձինք, որոնք խնդիրներ ունեն, սակայն չեն դիմում գրանցվելու համար :

Խաչատուր Գասպարյանը նշել է , որ գնալով մարդու մենակությունն ընդգծվում է, օրըստօրե աճում է ինքնասպանությունների թիվը.  «Մեզանից 25 տոկոսը, այսինքն՝ յուրաքանչյուր 4-րդը, իր կյանքի որոշակի փուլում հոգեկան բնույթի խնդիրներ, դժվարություններ է ունենում: Դեպրեսիան կլինիկական է, եթե այն շարունակվում է երեք ամիս»,-նշել է բանախոսը:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ