29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Աղջիկներն օրական 160 միլիոն ժամ ավելի են ծախսում կենցաղային աշխատանք կատարելիս, քան տղաները

unnamed-6
Հոկտեմբերի 11-ին նշվող աղջիկ երեխայի միջազգային օրվան ընդառաջ հրապարակված ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի համաձայն՝ 5-ից 14 տարեկան աղջիկ երեխաները օրական 40 տոկոսով կամ 160 միլիոն ժամ ավելի են ծախսում չվճարվող կենցաղային աշխատանք կատարելիս և ջուր կամ վառելափայտ բերելիս, քան տղաները:

«Վիճակագրության ուժը հանուն աղջիկների. տվյալների հավաքագրում. 2030թ.-ին ընդառաջ» զեկույցը ներառում է առաջին համաշխարհային գնահատականները աղջիկ երեխաների՝ կենցաղային աշխատանքի՝ սնունդի պատրաստման, մաքրության, ընտանիքի անդամների մասին հոգ տանելու և ջուր բերելու կամ վառելափայտ հավաքելու վրա ծախսած ժամանակը:

Տվյալները ցույց են տալիս, որ կենցաղային հոգսի անհավասար բաշխումը շատ վաղ տարիրքում է սկսվում. այսպես՝ 5-9 տարեկան աղջիկները 30 տոկոս կամ 40 միլիոն ժամ ավելի են ծախսում կենցաղային աշխատանք կատարելիս, քան նույն տարիքի տղաները: Թվերը մեծանում են աղջիկների տարիքի հետ մեկտեղ՝ 10-14 տարեկան աղջիկները օրական 50 տոկոսով կամ 120 միլիոն ժամ ավելի են ժամանակ ծախսում:

«Չվճարվող կենցաղային աշխատանքի գերհոգսը սկսում է շատ վաղ մանկությունից և ավելանում աղջկա դեռահաս դառնալու հետ մեկտեղ», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գենդերային հարցերով խորհրդական Անջու Մալհոտրան: «Արդյունքում՝ աղջիկները զոհաբերում եմ սովորելու, զարգանալու և պարզապես մանկությունը վայելելու կարևոր հնարավորություններ: Աշխատանքի այս ոչ հավասար բաշխումը սերնդեսերունդ երեխաների միջև գենդերային կարծրատիպեր է ծնում, ինչպես նաև՝ կրկնակի հոգս դնում կանանց ու աղջիկների ուսերին»:

Զեկույցում ասված է, որ աղջիկների աշխատանքն ավելի քիչ տեսանելի է և հաճախ՝ թերագնահատված: Շատ հաճախ մեծահասակների հոգսերը, ինչպիսն ,օրինակ, ընտանիքի անդամների մասին հոգ տանելն է, այդ թվում՝ երեխաների մասին հոգալը, դրվում է աղջիկների վրա: Հոգսերի վրա ծախսված ժամանակը սահմանափակում է աղջիկների խաղալու, ընկերների հետ շփվելու, սովորելու, ինչպես նաև՝ պարզապես երախա լինելու ժամանակը: Շատ երկրներում աղջիկները ջուր կամ վառելափայտ բերելու ճանապարհին սեռական բռնության զոհ են դառնում:

Զեկույցում նաև նշվում է հետևյալի մասին՝

  • Հարավային Ասիայում, Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում 10-14 տարեկան աղջիկ երեխաները գրեթե երկու անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում կենցաղային աշխատանք կատարելիս, քան տղաները:
  • Բուրկինա Ֆասոն, Եմենն ու Սոմալին այն երկրներն են, որտեղ 10-14 տարեկան աղջիկ երեխաները, ի տարբերություն տղա երեխաների, կրում են կենցաղային աշխատանքի ամենաանհավասար բեռը:
  • Սոմալիում 10-14 տարեկան աղջիկները իրենց ժամանակի մեծ մասը, այն է՝ շաբաթական 26 ժամ, ծախսում են կենցաղային աշխատանքի վրա:
«Վիճակագրական տվյալներ ունենալով այն մասին, թե ինչպիսի մարտահրավերների առջև են կանգնում աղջիկները՝ առաջին վճռական քայլն է Կայուն զարգացման նպատակներից մեկի՝ գենդերային հավասարությանը հասնելու ճանապարհին և կոտրելու այն պատնեշները, որոնց որոնց առջև կանգնում են աշխարհի 1.1 միլիարդ աղջիկները»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի վիճակագրության և վերլուծության բաժնի ղեկավար Աթիլա Հանցիողլուն (Attila Hancioglu):

«Վիճակագրության ուժը հանուն աղջիկների. տվյալների հավաքագրում. 2030թ.-ին ընդառաջ» զեկույցում նշված է, որ Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ)՝ աղքատությունը վերացնելու, մոլորակը պաշտպանելու և բոլորի համար  բարեկեցություն ապահովելու ճանապարհային քարտեզում աղջիկներին վերաբերող 44 չափիչների 2/3-ը կամ աղքատիկ են կամ բավարար չեն: Բացի կենցաղային աշխատանքի վերաբերյալ տվյալներ տրամադրելուց, զեկույցում վիճակագրություն կա ԿԶՆ-ում ներառված աղջիկներին վերաբերող այլ խնդիրների մասին ՝ բռնություն, մանկական ամուսնություններ, իգական սեռական օրգանների խեղում և կրթության: ԿԶՆ-ն իրականացնելը, որոնք մասնավորապես վերաբերում են այս հարցերին, ինչպես նաև՝ աղջիկներին իրենց զարգացման ողջ ներուժին հասնելու համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և ռեսուրսներ տալը, լավ է ոչ միայն աղջիկների համար, այլև՝ կարող է տնտեսկան աճի խթան հանդիսանալ, խաղաղություն խրախուսել և պակասեցնել աղքատությունը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ