20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ահմադինեժադին մտրակի 74 հարված է սպառնում

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կարող է բանտում հայտնվել` նախագահի թկնածուների գրանցվելու ժամանակ օրենքը խախտելու համար: Գործող նախագահն ուղեկցել է իր համախոհին եւ, ամենայն հավանականությամբ, իրեն փոխարինողին, ինչը ցուցադրվել է պետական հեռուստատեսությամբ: Սակայն երկրի օրենքն արգելում է նախագահի կողմից ամենաբարձր պաշտոնի ցանկացած թեկնածուի աջակցությունը: Այժմ Ահմադինեժադին սպառնում է 6 ամսվա ազատազրկում, չնայած ըստ օրենքի` նաեւ այլընտրանք կա` մտրակի 74 հարված, գրում է “The Telegraph”-ը:

Չնայած Իրանի կառավարության մամլո քարտուղարը նշել է, որ Ահմադինեժադին հնարավոր է, որ որեւէ պատիժ էլ չսպառնա, քանի որ նա թեկնածուին ուղեկցել է որպես “մասնավոր անձ, այլ ոչ թե որպես նախագահ”: Բացի այդ, քարոզարշավը պաշտոնապես դեռեւս չի սկսել: 

Իրանի նախագահի թեկնածուների գրանցումը տեղի է ունեցել մայիսի 7-11-ը Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարությունում: Ըստ տարբեր տվյալների` նախագահի պաշտոնն զբաղեցնելու ցանկություն է հայտնել 400-700 մարդ: Քվեարկությունը կկայանա վաղը` մայիսի 14-ին: Այս անգամ Ահմադինեժադը չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ նա արդեն 2 անգամ նախագահ է ընտրվել: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ