25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Չհաջողեց ուզածի պես

«Նոր նշանակումներից հետո սպասումներս մեծանում են։ Վարչապետը մեծ գելերին դուրս հանեց, ու նշանակեց այնպիսի մարդկանց, ովքեր հասարակությանը հայտնի չեն, ու ավելի շատ դրական սպասելիք են առաջացնում», – անդրադառնալով վարչապետի ձևավորած կաբինետին՝ Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Վերջինս շեշտեց՝ զգացվում է, որ վարչապետին չհաջողվեց ամբողջապես  ձևավորել իր ուզած կաբինետը:

«Բայց լավ է, որ ՀՀԿ-ականների մեծ մասը դուրս եկավ կառավարությունից, ու,  միևնույն ժամանակ,  բացասական է,  որ դաշնակները մնացին․ նույն ալան-թալանով զբաղվածները մնացել են: Լավ չէ, որ չստացվեց դաշնակներին էլ դուրս բերել կառավարությունից: Նոր նախարարների մասին էլ դեռևս ոչինչ ասել չենք կարող։

Լսել եմ, որ որպես կառավարիչ՝ մեր նորանշանակ վարչապետը վատը չէ։ Մնում է, որ նա կարողաա աշխատել արդյունավետ», – շեշտեց Սոս Գիմիշյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ