19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արմեն Երիցյանը` իր ոստիկանապետ նշանակվելու մասին

”Ես կարծում եմ, որ պետք է առաջ գնալ: Իմ նախարարությունը շատ անելիքներ ունի, հայեցակարգեր, և մենք միասին ենք գնալու առաջ: Ես խոստացել եմ, որ մենք տեսնելու ենք լավ Երևան: Ես էլ եմ լինելու քաղաքապետի կողքին, և մեր նախարարությունն անելու է այն, ինչ կարող է անել”,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: 

Անդրադառնալով նորանշանակ կառավարությանը` մասնավորապես իր վերանշանակմանը` Երիցյանն ասաց, որ աշխատել է այնքան, որքան կարողացել է: Հարցին, թե ինչու այն նախարարները, որոնց գործունեությունից դժգոհ են, վերանշանակվել, արձագանքեց.

Ես չգիտեմ` ում մասին է խոսքը, բայց եթե պետք է փոխվեին` կփոխվեին, եթե չեն փոխվել, նշանակում է իրենց առջև դրված խնդիրները կատարել են”: Այսինքն` նախարարներին փոխում են, քանի որ նրանք լավ չեն աշխատում: ”Այո, նախարարներին փոխում են, որովհետև իրենց առջև դրված խնդիրները չեն լուծում”:

Մեկնաբանելով լուրերը, որ հնարավոր է Արմեն Երիցյանին նշանակեն ոստիկանապետ` նշեց. ”Ոստիկանապետն այսօր իր առջև դրված խնդիրները կատարում է և շատ լավ”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ