24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երիցյանն ու նախագահը պայմանավորվե՞լ էին /վիդեո/

”Ես արդեն նշանակվել եմ և շարունակում եմ իմ աշխատանքը որպես ԱԻ նախարար”,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ Արմեն Երիցյանը, ով Երևանի ավագանու ընտրություններում գլխավորում էր ՕԵԿ-ի համամասնական ցուցակը, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է անելու Երիցյանը, կշարունակի՞ պաշտոնավարել:

Քաղաքապետի արդեն նախկին թեկնածուն դրական գնահատեց ավագանու ընտրությունները և նշեց, որ այս ընտրությունները որոշ բացթողումներով հանդերձ արդար ու ազատ էին` միջազգային չափանիշներին համապատասխան:

Նա դատապարտեց ընտրակաշառք բաժանելը , սակայն միաժամանակ ասաց, որ ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկություն չունի, և տեղյակ չէ` ՀՀԿ-ը կամ ԲՀԿ-ը բաժանել են ընտրակաշառք, թե ոչ: 

Հարցին, թե չդառնալով քաղաքապետ, կլուծի կոմ.այգու խնդիրն, ասաց. ”Միանշանակ, լուծելու ենք միասին: Ես ասել եմ` Երևանը երևանցիներին, այլ ոչ թե` ”լյալյաներին”: Ասել եմ եւ պնդում եմ”:

Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի ձայներին, Երիցյանը շեշտեց, որ ՕԵԿ-ը վարկանիշի խնդիր ունի, իսկ հավաքած մոտ 4 տոկոս ձայները ոչ միայն իրենն են, այլև ՕԵԿ-ի մյուս անդամներինը:

” Ես գտնում եմ, որ սա ՕԵԿ-ի ընդհանուր ձայներն են և մյուս անդամներինը, սակայն ”Օրինաց երկիրը” մտածելու տեղիք ունի”: Հարցին, ինչու երևանցիները չցանակացան քաղաքապետի պաշտոնում տեսնել Երիցյանին, ժպտաց.

”Երևի վստահություն չեմ ներշնչել: Հանդիպումները, որ եղան, ես տեսա, որ կարող է ինչ-որ տեղ մենք թերի ենք աշխատել”: Երիցյանը շեշտեց, որ դեռ կմտածի, թե ինչու պարտվեց: Դիտրակմանը, թե միգուցե ՀՀԿ-ի աջակցությունն էր պակաս, նա անհիմն համարեց:

Մամուլում տեղեկություն կար, որ նախագահ Սերժ Սարգսյանն է որոշել, որ Երիցյանը գլխավորի ՕԵԿ-ի ցուցակը, քանի որ ամենաբարձր վարկանիշն ինքն ունի: 

Դիտեք տեսանյութը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ